Jump to content

Միամիտներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ


Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
5 Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։

1890