Jump to content

Միայն թե․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Միայն թե...


Ճերմա՛կ աղջիկ, ինծի կ’ըսես
Ականջս ի վար,
Որ ըլլաս փոքր իմ սիրահա՛ր
Տրտումներես։

Եղի՛ր։ Միայն թե կը լըսե՞ս
Ողբն անտառին...
Հովերն աշնան անկե առի՜ն
Երազն իր վես.

Իմ սիրտս է ճի՛շտ անտառին պես․․․