Հոգնություն
Արտաքին տեսք
Հոգնություն
Թախիծ մ’անհուն
Մըտածումիս մեջ կը սուզի այս գիշեր․․․
Այս իրիկուն,
Վարդերուն վրա, արտասուքս ի՜նչ անույշ էր․․․
Կը քընանան
Սերերս, հոգնած, Պատրանքի մե՜ծ լըճին վրա․․․
Մութ, անսահման
Հըպարտություն մ’անոնց վերև կ’աղեղնա․․․
Ժըպտով մը լայն
Կը մըտածեմ երազներուն ու կյանքին․․․
Հո՜վը աշնան.
Դուրսը, մութին, ծառերն հարկավ կը կըքին․․․
Անո՜ւրջ, անո՜ւրջ.
Աստղե՛րն էին որ մտածումս կ’օրրեին․․․
Լամպարիս շուրջ
Ցայգաթիթե՜ռ մ’ունիմ հիմա լոկ մըթին․․․