Jump to content

Միհրդատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Միհրդատ



I



Ահա՛ գեղեցիկ մի թերակղզի
Լի հարավային տեսարաններով։
Աչքիդ առաջև կապույտ դաշտ ծովի.
Դաշտը ծածկված է անթիվ նավերով...
5 Եվ ես տրտում եմ, բայց իմ տրտմություն
Անհետանում է չգիտեմ ինչո՞ւ,
Ճակատս պարզեցավ, և ուրախություն,
Տեսե՛ք, գալիս է, կարծեմ, այցելու։
Ծանոթ է այդտեղն մեզ պատմութենից.
10 Ալևոր դարերն չեն համարձակվել
Ջնջել հիշատակն երկրի երեսից
Եվ ավերակի ոտի տակ դնել։

II



Այստեղ Պոնտացին՝ փառավոր հերսս,
Նենգության նյութը կարող Հռոմի,
15 Մեծ հակառակորդ, որով Կեսարոս
Չկարողացավ ստանալ դափնի.
Այստեղ Միհրդատ, նորա լեգեոն,
Պատերազմի փառք և բախտի հանճար
Այստեղ մթնել է դոցա հորիզոն,
20 Եվ ահա սափորն և հետք շիրիմի։
Նայեցե՛ք այստեղ, զարթնել կարող չեն,
Եվ հող են նոքա, երկրպագեցե՛ք,
Եվ թող ձեր սրտերն փոքրիկ հառաչեն,
Հերոսի նշխարք, մարդիկ, պատվեցե՛ք։

III



25 Անկավ Միհրդատ, անկավ և Պոնտոս,
Եվ ո՞ւր է հետքը նախկին մեծության.
Ո՞ւր է քո պարծանք, ով աշխարրհ գոռոզ,
Երբեմն կյանքի դու բնակարան։
Ո՞ր փիլիսոփոս կամ ո՞ր իմաստուն
30 Կարող են ժամ մի կենդանացնել,
Այս դամբանական խորին լռություն
Հարության կյանքի թնդյունով լցնել.
Անմիրտ ցանկություն, և տխուր հոգով
Իմաստասիրել մնաց մեզ միայն,
35 Թե և մե՛ր, էլ մ՛եք այս օրինակով
Պիտո է գրկենք հո՜ղն ոչնչության։

1864 թվին