Մի անհայտ վայրկյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյանքս է փշրվում Վիրավոր ժամանակ (Մի անհայտ վայրկյան)

Վարդան Վարդազարյան

Մի օր պիտ գրես
***

Մի անհայտ վայրկյան,
Եվ դու ծնվում ես...
Կյանքն է...
Մի անհայտ վայրկյան,
Եվ դու կորցնում ես...
Դուռդ կկոտրի,
Ուր էլ լինես,
Կգտնի քեզ.
Կսեղմի կոկորդդ
Ու կտանի...
Մահն է...