Jump to content

Մի օր պիտ գրես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մի օր պիտի գրես քո վերջին երգը
Եվ այս աշխարհից լռիկ հեռանաս,
Այնժամ կնայես անհայտի ճամփին
Արդեն անտարբեր, ոչինչ չես տենչա:
Ու հետո կգան օրեր բյուրավոր
Եվ կբզկտեն անունդ անտեր,
Քո անվան միջի հարցը կգնա,
Ու թե ցորեն կա` լոկ այն կմնա: