Jump to content

Մի չքնաղ կույսի ալբոմում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մի չքնաղ կույսի ալբոմում


Կանցանի սեր, կյանք մեր կըմաշվի,
       Մենք կըմեռնենք բաժանված.
Ո՞վ կասե, որ մենք քաղցրալի
       Սիրում էինք իրերաց։

5 Բե՛ր այդ տետրակդ, աղաչում եմ,
Ո՞վ կույս, իմ տեր, կույս հոգյակ,
Անկեղծ գրչով դրոշմ եմ, կնքեմ
Սուրբ սիրո մեր հիշատակ։

Ամարանոցում Շառ...
1859 ամի
հուլիսի 15