Jump to content

Նվեր հայոց աղջիկներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Նվեր հայոց աղջիկներին


Հայ աղջիկներ նորածաղիկ,
       Հայոց քընքուշ սիրուններ,
Առե՛ք, խնդրեմ, իմ նվաստ փունջիկ,
       Առե՛ք, հոգուս հատորներ։
5 Ձեզ համար ես միայն անքուն,
       Չքնաղ կույսեր, նըստել եմ
Եվ ռոմանսներ փափկահնչուն,
       Ձեզնից վառված, երգել եմ:
Ընդունեցե՞ք, ուրեմն, քնարիս
       10 Չնչին վաստակ ի սրտե,
Որ Ձեր ձայնիկն միայն լսելիս`
       Հոգևորված հընչում է։

1860 ամի
1 հունվարի