Jump to content

Մշտունայն այս հոգսերում…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Մշտունայն այս հոգսերում
Հավատացի միայն քեզ,
Միայն դու ես հրակեզ
Ողջակիզվում և սիրում…
Միայն դու ես, սիրտ մաշվող
Տեսնում երկրի այս բանտից
Հուրեր անծիր և անբիծ
Եվ երկրներ մշտաշող…
Եվ աշխարհում անխնդում
Մեր մոլորուն ու անօգ
Ուղիներում դու ես լոկ
Ազատություն ավետում…