Jump to content

Մոգական կրակներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈԳԱԿԱՆ ԿՐԱԿՆԵՐ


Լռությունը քո հայացքից առա,
Բայց ո՞ւր տանեի.
                Դրի երգիս մեջ,
Որ այնտեղ հալվի,
                Մեղեդիանա։
Եվ հուրը խայտաց իմ երակներում,
Ինձնով վեր ելավ՝
Դեպի մոգական այն կապույտները,
Ուր մուսաները
Մեզ ընդառաջ են տանում լույսերին,
Ուր արեգակը՝
Ամպերի ճերմակ թերթերի վրա,
                 Գարունքվա երգ է՝
Հյուսված գույներից սուրբ երազների։
Լռության վրա կողպեք կդառնամ,
Տիրություն արա քո կրակներին։