Ալիքները արծաթ հագել Ու ժպտում են, Ու երգում են, Ու պարում են լույսերի մեջ... Հարսանիք է ասես լույսի։ Երազներով զուգված գիշեր, Քեզ չի՞ թվում, Թե Թարթառը Սեգ սարերից եկող ինչ-որ Վտակ ունի՝ կապված լուսնին։