Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Մոլոր պահ է
Ժայռի շուրթին.
Քարը դիպավ
Ժիր առվակի
Վարդոտ երգին։
Մոլոր պահ է
Երկնի ծերին.
Խարը դիպավ
Իմ երազի
Կապույտ լույսին։
Մոլոր պահ է
Դաշտի վրա.
Խոսքդ դիպավ
Հուշածաղկի
Տաք բուրմունքին։
Մոլոր պահ է
Սրտիս վրա.
Փուշը դիպավ
Թիթեռնակի
Պուտ-պուտ թեւին։
|
|