Jump to content

Մոռացել ես ինձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մոռացել ես ինձ
եւ
ես չեմ հիշվում
աշխարհում
ու ստվերս
վազում է խոտերի վրայով
հիշողության
ու քրքրում է անցյալը մահացած
ու որպես
հեգնանք նետված բախտին
քամու բերանին
մի կիսաջարդ եղեգ շվվացնում-սուլում է