Jump to content

Մոտենում էր գարունը…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոտենում էր գարունը…

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

* * *


Մոտենում էր գարունը։— Ասի նրան, գարո՜ւն ես։
Մավի թևերով ադավնու պե՛ս՝
Անկյուններում շրթունքի
Ծիծաղավետ մի բան ճախրելով
Խորասուզվեց հոգու մեջ…

Հասնում էին արտերը։— Ասի նրան, իմ ոսկի՜։
Հոնքերը կիտեց նա բարկացած։
Եվ շուռ եկավ ու գընաց։
Միայն երկար նա ետ էր նայում —
Կարծես կանչում էր. արի։

Սկսվեցին մշուշներ։– Ասացի, դու չե՛ս սիրում։
Կանգ առավ։ Նայեց։ Ու ասաց ինձ.
Ահա աշունն էլ եկավ։
Ուրեմն սիրե՜նք,— ասա։ Դե՛, շուտ,
Շողաց ծիծաղ զերթ դաշույն։

Ձյունով ծածկվեց անտառը։– Է՛, մնաս բարով, ասացի;
Հանկարծ սրտագին ու ջերմ փայլով
Մի բան ցայտեց աչքերից…
Մավի թևերով աղավնու պես
Սեղմվեց նա իմ շուրթերին։