Jump to content

Մորս անունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մորս անունը ծաղկին, շողին է,
Եվ իմ սրտում է մորս անունը,
Խոսքը աղբյուր է եւ հոգիս՝ հունը,
Մորս անունը ծաղկին, շողին է։
Սիրտը ինձ համար՝ կեծ-կեծ պողին է,
Եվ հայացքն է սուրբ իմ տեղն ու տունը.
Մորս անունը ծաղկին, շողին է,
Եվ իմ սրտում է մորս անունը։