Վայրի քարն էլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մորս անունը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Վայրի քարն էլ)

Վարդան Հակոբյան

Ես` խամ մշակ
***

Վայրի քարն էլ իմ քարքարոտ երկրի՝
Մաքառման տենչ է, արձան՝ Չարենցին.
Արմատներ ունի դարերում անծիր
Վայրի քարն էլ իմ քարքարոտ երկրի։
Ամեն քար այստեղ երկնքի «բկին»
Մնացած հարց է՝ այս ի՞նչ արեցին.
Վայրի քարն էլ իմ քարքարոտ երկրի՝
Մաքառման տենչ է, արձան՝ Չարենցին։