Մոր աչքից ընկած կաթիլն արցունքի
Լուծվում է ասես,
Տարածվում, անցնում ամեն մի ծալքով
Այս հողագնդի,
Լուծվում է ինչպես ցավը սրտի մեջ։
Մի լացիր, մայր ի՛մ,
Թե զոհված որդուդ շիրիմը անհայտ
Մայրական սեր ու արցունք չտեսավ,
Սիրտ ունի հողը, հողը ամենուր
Մոր սրտից ընկած արցունքով է թաց։