Jump to content

Մութն ընկել է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈՒԹՆ ԸՆԿԵԼ է...

(Ժողովրդական)


Երեկոն թաց է։
Եվ դեմքիս փարվող այս թեթեւ հովը
Ասես շրթերիդ հպումն է քաղցր.
Կարոտս վաղուց ճամփա է ելել,
                Որ գա, քեզ գտնի...
Եվ նա կգտնի, անշո՛ւշտ, ես գիտե՛մ.
                Հավատս հիմա
Լուսնթագ լեռան հրապույր ունի,
Նրա լանջերից հավաքում եմ ես
Խոհերս կանաչ ու երազներս,
Իմ կարոտի հետ
Քայլում դեպի քեզ,
                Քայլում դեպի տուն...
Մութն ընկել է,
Թաց է երեկոն...