Jump to content

Մուրացան (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈՒՐԱՑԱՆ


Ահա եւ Շուշին... Արագանում են
սրտիս զարկերը,
        խփում են այնպես,
որ ինձ թվում է, թե Մարզպետունու
տուն վերադարձող ձիու քայլերն են
ականջներիս մեջ...
Նայում եմ շուրջս,
նայում եմ հեռուն,
լեռները բուն են,
իսկ ես
բնապահ՝ աչքս քո ճամփին։
Այստեղ, կապույտում՝ սուրբ Ղազանչեցոց
գմբեթից վերեւ,
մի հավք պտույտ է գործում օրնիբուն,
Շուշվա
հինավուրց երկնքի ֆոնին,
նայիր,
իրենով խաչ է քանդակում։
Կտուցին շյուղ կա դալար ձիթենու,
մեկնիր աջը քո,
թող խաղաղ իջնի Նոյի աղավնին...