Jump to content

Մուրզի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
24. ՄՈԻՐԶՒ ՀԵՔԻԱԹԸ

Մուկն ու ղուշը հ՚ընգերացան իրար հետ, թե. — Ինչ գործ անենք, որ մեզ օքտակար ըլնի։ Դրանք թե. — Ռընչպարութունը լավ ա, ցորեն ցանենք։

Ցորեն ցանեցին, հնձեցին, կալսեցին, բերին որ կալը քամելուց եննա կես անեն։

Մուկն ասեց. — Ամեն մարթ իրա բերնովը վեր՚նի։

Ղուշն ասեց. — Դու նեղութին մի քաշի, ես կտցով կես կանեմ։

Կես անելու վախտը մի հատիկ ավելացավ։

Ղուշն ասեց. — Կհասնի ինձ:

Մուկն ասեց. — Կհասնի ինձ։

Կռվեցին ըտեղ, գնացին տանուտերին գանգատ։

Տանուտերն ասեց.— Կհասնի ղշին, նա իրա բերնովը կես ա արել։

Մուկն ասեց. — Չէ՛, ես վարել եմ, ցանել եմ, կհասնի ինձ։

Գնացին գանգատ գլավուն. գլավինն էլ ասեց, թե կհասնի ղշին։

Մուկը էլի նազ ու տուզ արեց, գլավինն ասեց ղշին. — Կուլ տուր էտ հատիկը։

Ղուշը կու տվեց։

Մուկն ասեց. — Լավ, քեզ՝ քեզ, էլ խի՞ ենք կռվըմ, էթանք մեր տունը, էս քշեր ղոնաղ ի՚լ, օխտ-ութ ամիս իրար հետ աշխատանք ենք արել, հ՚առավոտը տերը քեզ հետ։ Թե չգնանք, հարևանները կբամբասեն, թե մի հատըկի հըմար իրարից էնքան նեղացան, որ վերչի օրն էլ իրար հետ չանցկացրին։ Ղուշը մկան հետ գնաց մկի տունը։ Կերան, խմեցին, թեք ընկան քնելու։ Մուկը վե կացավ, ղշին յարալու արեց, ղուշը անճախ իրեն դուս քցեց մկի բնիցը՝ թռավ ծառի վրին կաննեց։ Հ՚առավոտը մի ավշի թվանքը ձեռին էկավ ծառի տակին ղարավուլեց[1], որ ղշին վե քցի։

Ղուշը մարթին ձեն տվեց. — Ավչի՛, ես յարալու եմ։

Ավչին զարմացավ, դես ու դեն մտիկ տվեց, թե էս ձենը որդիան էկավ։

Ավչին էլեդ ղարավլեց, որ ղշին գյուլլով տար՝ էլի ղուշը գոռաց. — Ավչի՛, ես յարալու եմ։

Ավչին էլեդ մտիկ տվեց, դես ու դեն խըլըշկոտաց, ավը հ՚աշկիցը կորցրեց։ Էլեդ մտիկ տվեց ծառին, ղարավըլեց որ ղշին տար՝ ղուշը գոռաց. — Ավչի՛, ես յարալու եմ, — ու վեր ընկավ ծառի տակը։

Ավչին գնաց որ վերնի ղշին, ղուշն ասեց. — Ավչի՛, ես յարալու եմ, թե որ իմ յարեքս լավացնես, քու լավութունը իմ վրին չեմ թողալ։ Թե որ ինձ մորթես, միսս մի քիչ բան ա, քեզ չի լիացնիլ, թեպուրս էլ բզրկտած ա, բանի պետքը չի։

Ավշին խղճաց, վեր կալավ տարավ տուն, կնկանն ասեց. — Ա՛յ կնիկ, սրան լավ կպահես, յարեքը կլավացնես։

Ավչու կնիկը դրան թամուզ ջրով, սապնով լվաց, սկսեց յարեքին դեղ ու դիր անել։

Յարեքը որ լավացան, ղուշն ասեց. — Ավչի՛, ես դվորը կէթամ, դու ինձ հետ արի։

Ղուշն ու ավչին ընկան ճամփա, ղուշը երկնքովն էր էթըմ, ավչին գեննովը։ Գնացին հասան ծովի ղրաղը, ղուշը վեր էկավ գետինը, ասեց. — Ավչի՛, պետք ա էս ծովը անց կենանք էն դիհը, արի նստի իմ թևերիս վրա, որ ես անց կացնեմ էն դիհը:

Ավչին նստեց ղշի թևերի վրին, ղուշը վեր բանցրացավ, մի քիչ գնաց, ավչուն քցեց ծովը, տեհավ որ խեղտըվըմ ա՝ վեր էկավ, ավչուն դրեց էլեդ թևերի վրին, էլեդ բանցրացավ վիրև։ Մի քիչ տեղ էլ գնաց, ծովի մևչտեղը էլեդ վեր քցեց ծովի մեչը։ Տեհավ Ավչին խեղտվըմ ա, էլեդ ղուշը վեր էկավ, դրեց թևերին, վեր բանցրացրեց: Մի քիչ էլ գնաց, որ հասավ ղրաղին, էլեդ վեր քցեց, էլեդ իջավ, վեր կալավ թևերի վրին, անցկացրեց էն ղրաղը, ասեց. — Ավչի՛, էս հետը սեր էլանք[2], իրեք անգամ դու իր ինձ վախեցրե՛, իրեք հետ էլ ես քեզ վախացըրի։ Արի՛ էս հետ իրար հեննա էթանք:

Իրար հետ գնացին՝ ղուշը երկնքովը, ավշին գեննովը։ Հասան ղշի հոր տունը։ Ղուշն ասեց. — Հերս ինչ որ կտա, չես վեր ունի, նրա քիսեն կուզես։ Էս մեր տունն ա, մերս կգա քեզ գիտմիշ կանի[3], ես կգամ քեզ կազատեմ։

Հենց որ հասան տանը, մերը ծառիցը վեր էկավ, ընկավ էտ Ավչու վրեն, ղուշը վրա հասավ, ասեց. — Ա՛յ մեր, ինձ ազատողը դա է ըլել, ի՜նչ ես անըմ։

Ըտեղ ղշի հերն ու մերը ասեցին. — Որ ղու ես ազատե մեր որթուն, ինչ որ լիզուդ պտըտըմ ա՝ կտանք։

Ավչին ասեց. — Զատ չեմ ուզըմ, ձեր սաղութունն եմ ուզըմ։

Ղուշն ասեց. — Էս ձեռը էն ձեռին պարտական չի, ֆահլեն իրա հախը պըտի առնի։ Ասա, ի՞նչ ես ուզըմ։

Ասեց. — Ես ձեր քիսեն եմ ուզըմ։

Ղուշը բերեց քիսեն տվեց, ասեց. — Ավչի՛, ա՛ռ քիսեն, համա մինչի քու տունը չհասնես՝ քիսեն չբաց անես։

Ավչին քիսեն վեր կալավ էկավ: Ղուշը բերեց, ճամփա քցեց, ծովն անց կացրեց, ղուշը ետ դառավ իրա բունը, ավչին էկավ իրանց գեղը։ Որ էկավ գեղին մոտեցավ, ասեց. — Էս ղուշը էս քիսեն տվեց, տենեմ էս քիսի միչին ինչ կա, ինչ չկա։

Քիսեն բաց անելու բաշտան, մի մենձ բազար բացվեց, մեկը հաց էր ուզըմ, մեկը պանիր էր ուզըմ, մեկը շաքար էր ուզըմ, մեկը թութուն էր ուզըմ, էտ մարթը ղառըխմիշ էր ըլել[4], մութն էլ կոխել էր, դառել էր քշերվան կես։ Էն կողմիցը մի թոփալ մարթ էկավ, ասեց. — Ա՜յ մարթ, ինչ ես տալի, որ քեզ ազատեմ, էթաս քու տունը։

Ասեց. — Ինչ ուզես կտամ, թաքիլա ինձ ազատես։

Ասեց. — Ինչ որ քեզ քու տանը հայտնի ա՝ էն քեզ, ինչ որ հայտնի չի՝ էն ինձ։

Նա էլ ասեց. — Ղապուլ ա, ինչ որ ինձ հայտնի չի՝ քեզ ըլի։

Էտ մարթը քիսեն փակեց, բազարը վերչացավ, քիսեն դրեց ջեբը, գնաց իրա տունը։ Ըտեղ դրա կնիկը, բարեկամները թոփ էլան, կերան, խմեցին, եննա ցրվելու վախտը կնիկն ասեց. — Ա՛յ մարթ, մեր էրեխեն ի՞նչ էլավ, չէկավ։

Մարթն ասեց. — Ի՞նչ էրեխա։

— Բա, — ասեց, — քու էթալուց եննա մի էրեխա ա ըլել։

— Բա ո՞ւր ա։

Ասեց. — Քեզնով էլա, մտիցս ընկավ, որ դուռը հաղըմ էր, նեքսև բերեի. կարելի ա քեռու տունը գնացած ըլի։ Առավոտը կգա։

Լիսը բացվեց. քեռու տունը հարցրին, բարեկամներին հարցրին, ոչ մի տեղ չքթան: Էտ թոփալ հալիվորը որ ըտեղ քիսեն փակըմ ա, գալիս ա էրեխեն հաղալիս տեղը տանըմ ա։ Տանըմ դնըմ Սև ծովի, Սիպտակ ծովի մեչտեղը, մի ատա կար, ատի մեչտեղը։ Էտ հալիվորը թողըմ ա գալի, էտ էրեխեն մնըմ ա ըտեղ: Էտ էրեխեն ծովի ղրաղին ձուկ ա կալնըմ, ապրըմ ա, ընդար դառնըմ ա տասնըհինգ-տասնվեց տարեկան։ Օրերի մեկ օրը տենըմ ա իրեք հատ աղունիկ էկան էտ ատի ղրաղին, խրխիքը հանեցին, էլան իրեք հատ ախչիկ, մտան ծովը լըղացան, էտ տղեն տափ կացած տեղից դուս էկավ, մեկի խրխին գողացավ։ Էն էրկուսը վեր էլան, իրենց խրխիքը հաքան, աղունիկ դառան, թռան, էն մեկը մնաց տկլոր կաննած։ Էս կողմը, էն կողմը մտիկ արեց, տեհավ մարթ չկա, ասեց. — Յարաբ աստված, էս ով իմ խրխիս տարավ։

Եննա ձեն տվեց. — Ինս ես, ջինս ես, հողածին ես, հրեղեն ես, իմ խրխին տո՛ւր, ես՝ քունը, դու՝ իմը։

Տղեն պահված տեղից դուս էկավ, խրխին տվեց ախչկանը։ Ախչիկը ըտրան մի կծիկ տվեց, ասեց. — Քցի առաչդ՝ թող էթա։

Տղեն կծիկը քցեց ծովի էրեսը, ծովը բաժանվեց, էրկսով էլ անց կացան չորը։ Գնացին մոտիկ տեղ քաղաք կար, էտ քաղաքը։ Գնացին մի օթախ քրեհեցին, կնիկը մնաց ըտեղ, ինքը գնաց մի հարուստ մարթի նոքար էլավ:

Օրերի մի օրը աղեն էտ օթախի տակովը անց կացավ, տեհավ էտ նոքարի կնկանը, իրա նոքարներին հարցրեց, ասեց. — Էս ո՞ւմ կնիկն ա։

Նոքարներն ասին. — Այսինչ օրը որ բռնել ես նոքար, նրա կնիկն ա։

Ասեց. – Ես աղեն ըլնեմ, նա նոքարը, ըսենց կնիկը նրանը ըլի՞: Գնաց տուն, էն մեկել նոքարներին ասեց. — Կա՞րաք էնենց մի փորցանք բերեք էտ տղի գլխին, որ փչանա, ես ընդրա կնիկը առնեմ։ Նոքարները ասեցին. — Թոփ ըլնենք՝ մտածենք:

Էտ աղեն հաց սարքեց, իրա բոլոր մարթկերանցը կանչեց, որ խորուրթ անեն։ Էն թոփալ մարթը, որ տղին փախցրել էր, էկավ ըտեղ, ասեց. — Էտ ի՜նչ հաց եք տալիս։

Ասեցին. — Խորուրթ ենք անըմ, որ մեր էս աղի նոքարին մի ընենց տեղ ղրկենք, որ էթա, էլ ետ չդառնա, որ կնիկը մեր աղեն առնի։

Էտ թոփալն ասեց. — Ես ընենց տեղ կղրկեմ, որ էթա՝ ետ չգա:

Աղեն ասեց. — Ո՞րտեղ կղրկես։

Ասեց. — Աև ծովի, Սիպտակ ծովի արանքին մի ջուխտ օրդակ կա, մեկի կտուցը ոսկի ա, մեկի թևերը՝ արծաթ, ղրկենք բերելու, կէթա ընտեղ կմնա։

Առավոտը աղեն էտ նոքարին կանչեց, ասեց. — Պետք ա գնաս Սև ծովի, Սիպտակ ծովի արանքին մի ոսկի կտուց օրդակ, մեկ էլ մի արծաթաթև օրդակ կա, առնես գաս։

Նոքարը ետ դառավ գնաց իրա տունը, աղի ասածը ասեց կնկանը։

Կնիկն ասեց. — Դրա հըմար միտք մի՛ անի. արի՛ իրար հեննա ուտենք, խմենք, աստված ողորմած ա։

Իրիկունը կերան, խմեցին, կնիկը դուս էկավ դուռը, ձեն տվեց. — Արա՛բ։

Արաբն էկավ առաչին կաննեց։

Ասեց. — Էս սհաթին քեզանից ուզըմ եմ Սև ծովի, Սիպտակ ծովի ոսկեկտուց ու արծաթաթև օրդակները։

Արաբն ասեց. — Էս սհաթիս։

Կնիկն էկավ տուն, թեք ընկավ՝ քնեց: Մի քիչ եննա արաբը դուռը ծեծեց։ Կնիկը վե կացավ դուռը բաց արեց, տեհավ արաբը օրդակները բերել ա։

Առավոտը լիսը բացվեց, կնիկը օրդակները տվեց մարթին, ասեց. — Կտանես աղիդ տունը, դուռը կիսաբաց կանես, կասես. «Աղա՛, օրդակները բերել եմ»։ Թե կասի՝ բեր, դուռը բաց կանես, բրախ կտաս նեքսև, ինքդ նեքսև չես մտնի, որ կասի. «Պետքը չի, տար», վեր կունես, կբերես։ Տղեն օրդակները առավ գնաց աղի տունը, դուռը բաց արեց ասեց. — Աղա՛, բերել եմ:

Աղեն ասեց. — Պետքը չի, տա՛ր:

Վե կալավ, բերեց տուն, կնիկն առավ, բրախ տվեց։

Էքսի օրը աղեն էլեդ հաց պատրաստեց, կանչեց էն մեկել նոքարներին, ասեց. — Տղեն գնաց ետ էկավ, հըմի ըտրան ընենց տեղ ղրկեք, որ չգա։

Էլեդ էն թոփալն էկավ, ասեց. — Էտ ի՞նչ հաց եք տալի։

Ասեցին. — Հաց ենք տալի, որ խորուրթ անենք, էս մեր նոքարին ընենց տեղ ղրկենք, որ էթա, էլ ետ չգա։

Թոփալն ասեց. — Ղրկեցեք Ալագյազի դոշը, ընտեղ մի ասլան կա, բռնի բերի, որ քու դռանը պահապան ըլի։ Էն ասլանը նրան կփչացնի:

Առավոտը աղեն կանչեց նոքարին, ասեց. — Դու ինձ շատ հավատարիմ ես, պետք ա գնաս Ալագյազի վրի ասլանը սաղ-սաղ բերես։

Տղեն ինչ արած, նիաթը կախ արած, ճարը կտրված, ասեց. — Աղա, բերեմ։

Ետ դառավ գնաց իրա տունը, ասեց. — Կնի՛կ, աղեն ինձ ղրկում ա, որ Ալագյազի ասլանը սաղ-սաղ բռնեմ, ոնները, բերանը կապած բերեմ, տամ իրան։

— Դրա հըմար միտք մի՛ անի, — ասեց կնիկը, — աստված ողորմած ա, աստված դարդը տվել ա՝ դարմանը հետը։ Արի ուտենք, խմենք։

Կերան խմեցին, մի քիչ եննա կնիկը ղուս էկավ դուռը, ձեն տվեց. — Արա՛բ:

Արաբը էկավ, ասեց. — Ի՞նչ ես ուզըմ, սեհրի ախչիկ։

Ասեց. — Ալագյազի ասլանն եմ ուզըմ, ոններն ու բերանը կապած։

Արաբն ասեց. — Գլխիս վրա։

Արաբը գնաց, ախչիկն էկավ նեքսև, շատ էր քնե, թե քիչ դուռը ծեծեցին, դուս էկավ կնիկը, տեհավ արաբը բերել ա ասլանը։

Առավոտը լիսացավ, տվեց մարթին, ասեց. — Կտանես, դուռը բաց կանես, կասես. «Աղա՛, ասլանը բերել եմ». որ կասի՝ բեր, բերանն ու ոնները ետ կանես, բրախ կտաս օթախի մեչը, որ կասի՝ պետքը չի, կբերես ետ։ Տղեն տարավ, դուռը բաց արեց, ասեց. — Աղա , բերել եմ:

Ասեց. — Տա՛ր, պետքը չի։

Տղեն ետ դարցրեց, բերեց, ոններն ու բերանը արձակեց, բրախ տվեց։

Էքսի առավոտը աղեն ասեց. — Էս շատ դժար էլավ, որտեղ ղրկեցինք, էկավ։ Էս հետ, նոքարներ, ընենց տեղ պետք ա ղրկենք, որ էլ ետ չդառնա։

Նոքարները էլեդ հաց պատրաստեցին, մարթիկ կանչեցին։ Էլեդ թոփալն էկավ, ասեց. — Ես կղրկեմ ընենց տեղ, որ էլ չի գա։

Ասեցին. — Ո՞ւր կղրկես։

Ասեց. — Ղրկենք Մուրզեն բերի, որ կխոսի՝ չի երևա, գործ կանի՝ էլի չի երևա։

Առավոտը կանչեցին տղին, ասեցին. — Որտեղ ըլի, պետք ա էթաս Մուրզեն բերես, որ չբերես՝ քեզ քյալլա կանենք։

Տղեն էկավ կնկա կուշտը, ասեց. — Աղեն ըսենց մի տեղ ա ղրկըմ, որ էթամ Մուրզեն բերեմ։

Կնիկն ասեց. — Մարթ, էտ իմ բանը չի, դու պըտի էթաս, առ էս կծիկը, դի՛ր գետինը. նա քու առաչին կէթա, որդի կկայնի, էն իմ քվոր տունն ա, քիրս կգա քեզ հետ կբարովի, կասես. «Էկել եմ Մուրզեն տանելու»։

Տղեն վե կալավ կծիկը, քցեց գետինը, կծիկը գնաց, տղեն եննուցը։ Գնաց կծիկը կաննեց մի տան առաչի, ըտեղից մի ախչիկ դուս էկավ, տեհավ որ իրա քվոր մարթը ըտեղ կաննած ա։

Ասեց. — Բարև էս էկե դու փեսա, էս ո՞ր քամին ա պտտել, որ էկել ես։

Ասեց. — էկել եմ Մուրզի հըմար։

Ասեց. — Համփերա, տենամ Մուրզեն որտեղ ա։

Գոռաց, ինչքան գետերըմ, ծովերըմ գորտ կա, հավաքվեցին, ըտրանցից խաբար առավ, թե՝ Մուրզեն ձեր միչի՞ն ա։

Ասեցին. — Մեր կշտին չի։

Ասեց. — Գնացե՛ք, ազատ եք։

Գորտերը գնացին. էտ տղին առավ նեքսև, հաց դրեց՝ կերավ։ Կերավ պրծավ՝ էտ ախչիկը ասեց. — Էտ կծիկը կքցես, կէթա կկաննի քվորս տան աղաքին, քիրս ըտեղ դուս կգա, կհարցնես թե՝ Մուրզեն ձեր կշտին ա, թե չէ։

Տղեն վե կալավ կծիկը, քցեց գետինը, ինքն էլ գնաց ետևից։ Կծիկը գնաց կաննեց մի տան առաչի։ Մի ախչիկ դուս էկավ, ասեց. — Դու բարով, հազար բարով, ազիզ փեսա, քեզ ճրաքով ի ման գալի, հըմի լըսով տեհա: Ը՞նչի հըմար ես էկե։

Ասեցա. — քիրդ ղրկեց, որ Մուրզեն տանեմ։

Ախչիկը գոռաց, ինչքան կուրուրիկ[5] կար՝ հավաքվեցին, թե՛ ծովերիցը, թե՛ գետերիցը: Էտ վախտը էտ հարց արավ, թե. — Մուրզեն ձեր կշտի՞ն ա:

Ասեցին. — Չէ՛, մեր կշտին չի։

Էտ տղեն կացավ ըտեղ, կերավ խմեց, առավոտը լիսը բացվեց, ախչիկն ասեց. — Էլի կծիկը կթողաս՝ կէթա, կկաննի մորս տան դռանը, կէթաս կուզես Մուրզեն։

Տղեն հ՚էլավ, կծիկն առաչին գնաց, կաննեց զանքաչի տան դռան աղաքին։ Զանքաչը դուս էկավ, տեհավ մի տղա կծիկն աղաքին, էն սհաթը ճընանչեց, որ իրա փեսեն ա, փաթաթվեց դրա շլնքովը, պաչեց թշերը, ասեց. — Ո՞ր քամին ա պտըտել, օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստեղ ոտ չէր կարացե դնիլ, արի՛ նեքսև, իմ ազիզ փեսա։

Տարավ նեքսև, հարց ու փորձ արեց՝ թե ինչ գործով ես էկել։

Ասեց որ. — Ախչիկդ ղրկեց, որ Մուրզեն տանեմ։

Մերը դուս էկավ ճչաց, թե՛ Մասըսըմ, թե՛ Ալագյազըմ ինչ զտար օց կար, հավաքվեց։ Մերը օցերից խաբար առավ, թե՝ Մուրզեն ձեզ մոտ էր, ի՞նչ էլավ։

Ասեցին. — Էսօր տասը օր ա, էթացել ա օցի թաքավորի կուշտը։

Էլավ էլեդ. տղեն ու զանքաչը կերան, խմեցին, փառք տվին ասսուն։

Առավոտը զանքաչն ասեց. – կծիկը դի գետինը, կէթա կկաննի մի բանցր տների առաչ, էտ տները օցի թաքավորինն ա, կը նի՚մննես նեքսև, չես վախենալ, փռի գլխավիրևը տեղ ունի, կնի՚լես ընտեղ կպահվես, ընենց շունչ չես քաշի, որ օցը իմանա, թե չէ քեզ ընտե կփչացընի։ Ըտեղ մտիկ կանես, օցի թաքավորը կգա, կասի. «Մուրզա՛, սոված եմ, հաց բեր ուտեմ»: Դաստախունը կքցվի, հացը պատրաստ, ասսու ֆոքին միչին, հըմա Մուրզեն չի էրևա։ Օցը որ հացը կուտի՝ կէթա կքնի, էտ վախտը կասես. «Մուրզա՛, ես սոված մեռա»։ Քեզ հըմար հաց կբերի, կուտես, կպրծնես, կասես. «Մուրզա՛, էկել եմ քեզ տանելու»։ Կառնես Մուրզեն ու ետ կդառնաս։

Տղեն գնաց, ոնց որ զանքաչը ասել էր, ընենց էլ արեց՝ նի էլավ փռի վրեն, տափ կացավ։ Տեհավ լուսով փայլած օցի թաքավորը էկավ, տղեն շունչը ընենց իրեն քաշեց, որ կասես մեռած ըլեր։ Օցի թաքավորը հաց կերավ, գնաց էն մեկել օթախըմը քնեց։

Տղեն վեր էկավ, ասեց.— Մուրզա՛, ես սոված մեռա։

Մուրզեն դաստախունը բացեց, ասսու մի ֆոքին միչին։ Տղեն կերավ, պրծավ, ասեց.— Մուրզա, էկել եմ քեզ տանելու։

Ասեց.— Անաստվա՛ծ, դե շուտ կգայիր, ես էս անիրավի ձեռին մեռա։

Ասեց.— Մուրզա՛, ես գնացի:

Ասեց.— Ես քեզանից առաչ եմ։

Մի քիչ գնացին, տղեն ասեց.— Մուրզա, ըտե՞ղ ես։

Ասեց.- Ըստեղ եմ:

Մի քիչ էլ գնացին, էլի հարցրեց: Գնացին հասան ծովի ղրաղը, ասեց.— Մուրզա՛, մութն ա, մնանք ըստե՞ղ, թե ծովն անց կե նանք էն էրեսը։

Ասեց.— Ի՜նչ հարկավոր ա անց կենալը, ըստեղ մի ամարաթ կշինեմ, քշերը կմնանք ըստեղ։

Տղեն աչքերը բաց արեց, տեհավ ծովի ղրաղին մի ամարաթ կաննած։

Մի գյամչի ամեն ժամանակ գալիս էր ըտեղ իրա դյամին հա- նըմ էր, հանգստանըմ, էկավ տեհավ, մի ահագին ամարաթ ըտեղ շինված, ասեց.- Ա՜յ ջանըմ, էս ինչ բան ա, ես ճաշին ըստեղան գնացի, ըստեղ բան չկար շինած, էս ամարաթը ո՞նց բուսավ։

Գնաց մտավ նեքսև, տեհավ մի տղա էտ ամարաթի միչին, բա– րև տվեց, նստեց։

Տղեն ասեց.— Մուրզա, մեզ մի ղոնաղ ա էկել, սոված կըլի. հաց բեր ուտի։

Մուրզեն հաց բերեց, թե ղոնաղը, թե էտ տղեն կերան։

Ասեց.— Մուրզա, հացը վե կալ:

Հացը վե կալավ։

Ըտեղ գյամչին ասեց էտ տղին.— Ես էլ մի պոզ ուննեմ, քու Մուրզի պես հնարք ունի, արի փոխենք իրար հետ։

Ասեց.— Քու պոզը ի՞նչ հունար ունի։ 340 Հանեց պողը փչեց, պողը էրկու բաժանվեց, մի կողմից ձիավոր զորք

էկավ, մի կողմից փիադա, ղավուլ-զուռնեն առաջին ածելոն մի դհիցը

մտավ,մեկել դհիցը հ՚ էլավ:

Տղեն ասեց.— Լա՛վ, թող մնա, առավոտը կփոխենք:

Թեք ընկան, քնեցին: Քշերը տղեն վեր կացավ, ասեց Մուրզին.

— Մուրզա, ուզըմ եմ պողը գողանամ:

Մուրզեն ասեց.— Ես վաղուց եմ վե կալել:

— Դե,— ասեց,— պրծի էթանք:

Էտ վախտը Մուրզեն ամարաթը վե կալավ, գնացին:

Գյամչին առավոտը վեր կացավ, իրան տեսավ ծովի ղրաղին

բաց քնած ա, նա՛ ամարաթ կա, նա րան:

Ասեց.— Կարելի ա էրազըմը րլնեմ:— Պողը դրել էր գլխատակր, վե

կացավ տեսավ պողն էլ չկա,— Էս ի՞նչ թալակ էր՝ ես ընկա,

— ասեց ու իրեն քցեց ծովը:

Տղեն պողը վե կալավ, Մուրզի հետ էկավ իրա կնկա կուշտը:

Կնիկն ասեց.— Կէթաս աղին կասես, թե չկարեցա Մուրզին բերեմ,

գիտեմ, գլուխս պըտի տաս, թող իմ ձեռովը ես ժամ անեմ, հաց

տամ, նոր իմ գլուխս տար։

Աղեն իրավունք տվեց նոքարին, ասեց.— Գնա՛, արա:

Տղեն տերտերներին կանչեց, ժամ արեց, հաց տվեց, աղին

ասեց.— Արի ընտեղ, որ իմ գլուխը տաս, իմ շանդակը ընտեղ թաղեն

Աղեն էկավ րնտեղ կաննեց:Էտ կաննած վախտը տղեն ասեց.

— Հաց թե՛, Մուրզա։

Սուրզեն ամեն բան պատրաստեց, կերան, խմեցին, վեր կենալու

վախտը՝ տղեն ասեց.— Համփերե՚ք, մի տեսիլք էլ ունեմ, տեսեք,էննա։

Դա պողը փչելուն պես պողը էրկու կես էլավ, մի զորք ձիավոր,

մի զորք էլ փիադա էկավ, Տղեն ասեց.— Տվեք աղի գլուխը վե կալեք:

Ըտիան մարթիկը ասեցին․-Ով որ ուրըշի հըմար ֆոր քանդի,

ինքը կընկնի մեչը։

Էտ տղեն իրա կնկանը վեր կալավ էտ քաղաքիցը հեռացավ։

Կնիկն ասեց.— Էթանք քու հոր քաղաքը:

Ասեց.— Ես չեմ գիտալ իմ հոր քաղաքը:

Ասեց.— Ես գիտամ:

                                                              347 Գնացին իրանց քաղաքի կուշտը. մութն էր. ամարաթ շինեցին, քշերը մնացին։ Մուրզեն քշերը գնաց էտ տղի հորն ու մորը բերեց էտ ամարաթի մեչ։ Տղի հերն ու մերը առավոտը վեր կացան, իրանց տեհան, որ մի ամարաթի միչի են։ Մարթը դուս էկավ դրսև, ասեց.—Ա՜յ հայ, էս ի՞նչ բան ա։

Հարսը ջուրը ձեռին փառչով էկավ ասեց.— Ափի՛, արի լվացվի:

Հերն էկավ էրեսը լվաց։ Տղեն դուս էկավ, տեհավ որ մի մարթ ըստեղ կաննած։ Որ մտիկ էր անըմ, կնիկն ասեց.— Ի՞նչ ես շատ մտիկ անըմ, ախր էս քու հերն ա։

Ըտ վախտը մերն էլ դուսս էկավ, ասեց.— էս էլ քու մերն ա։

Հերն ու մերը իրար մտիկ անելով մնացին։ Հարսն ասեց.— Ի՞նչ եք մտիկ անըմ, էս էն տղեն ա, որ քու քիսեն բերելու օրը դրսևը հաղ էր անըմ, էն թոփալը, որ էկավ քիսեն փակեց, բռնեց տարավ։

Մերը վազեց իրա տղի վզովը փաթաթվեց։

— Էս էլ իմ կնիկն ա,— ասեց տղեն։

Նոր՝ հարսը, տղեն, հերն ու մերն ուրախացան, նստեցին, կերան-խմեցին։ Գնացին իրենց տունը, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին։

Ըտրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Աստծանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը լսողին, մեկն էլ անգաջ դնողին։

  1. Նշան առավ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Քվիտ էլանք, սերովանք, (ծանոթ. բանահավաքի):
  3. Կվիրավորի, (ծանոթ. բանահավաքի):
  4. Շփոթվել, (ծանոթ. բանահավաքի):
  5. Կրիա, (ծանոթ. բանահավաքի):