Jump to content

Մտածումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Թո՛ղ անարգեն որքան կ՚ուզեն քեզ մարդիկ,
Դուն կա՛ց, մնա՛ հաղթ, անսասան զերթ մարտիկ,
Ցորչափ հոգվույդ աչքերուն մեջ առանձին,
Կրնաս հարգանք պահել հանդեպ քո անձին:


Եթե չըլլար ամպ ու խավար,
Լույսն անհուն մեզ սիրելի պիտ՚ ըլլա՞ր.
Եթե չըլլար արցունք ու սեր,
Քերթողն իրեն տաղերն ի՞նչպես պիտ՚ հյուսեր:


Ծաղիկ մ՚է կ՚ըսեն, կյանքը վաղանցուկ,
Ես՝ «Փուշ մ՚է» կ՚ըսեմ, ծաղկի տակ ծածուկ.
Թե կ՚ուզես մատերդ չարյունոտին հար,
Մի՛ ըլլար թույրի, բույրի սիրահար:


Ձյուն, ճառագայթ, շիթեր ցողի,
Կարկուտ, մրրիկ, ձյուն հանկարծ
Կուգան կ՚երթան ամեն տարի,
Միայն մեր կյանքն է անդարձ։