Jump to content

Մտքեր՝ ձեռքերի վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՏՔԵՐ՝ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ


Մեր Մեծ քարը անձեռակերտ վանք է,
աղոթում է հայացքը բարձր պահած, առանց
                                        շաղկապների։ Եվ
խնկի հոտ ունեն բառերը։

Մտքեր՝ ձեռքերի վրա։
Այրված վարդերի ծուխ։

Ամենաերկար պատերազմ, որի, չգիտեմ, որերորդ
սերունդն է մարդկությունը։ Պատերազմից հետո
անհնար է խաղաղությունը, պատերազմից հետո
ոչ մեկը ոչ մեկին երբեք չի հանդիպում։

Գեղեցկությունը ածելի է
կայծակների ձեռքին։

Պատերազմը եւ մահը զինվորյալներ չեն ունենում,
բոլոր զինվորները լինում են խաղաղությանը։ Ծա-
ղիկների հետ խաղաղություն դրեք զոհվածների շիրիմներին։
                                                      Եվ մի
խախտեք ծառերի ու թռչունների սուվերենությունը։

Պատերազմից առաջ
ատել չգիտեի։
Եվ չգիտեի այլ տեղ։
Քեզ միշտ կանչում եմ եւ թեեւ ձայնս տեղ չի հասնում,
ավաղ, չի վերադառնում նաեւ ինձ մոտ։ Ոչ մի ժամանակ։
Իմ ունեցածը ես ունեմ, սակայն, ինձ չունի իմ ունեցածը։