Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՐՑԱՎԱԶՔ
Ձին սլանում է
կրքոտ ծափերի, աղմուկների տակ,
Վարգով առաջ է անցնում բոլորից,
սրտի մեջ՝ եռքը ամռան, արեւի։
Թռչում է ամեն խութ ու արգելքով,
ամեն օղակով՝
ջրի
ու
հրի։
Իսկ վերջում ահա դափնեպսակը
տանում-կախում են վզից... հեծվորի։
|
|