Jump to content

Սովորույթի զոհը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՈՎՈՐՈՒՅԹԻ ԶՈՀԸ

Գայլն առավ գառան դիմակ,
Մոռացավ, որ չունի... դմակ,
Ու որոշեց՝ հենց որ մթնի,
Մի հնարքով փարախ մտնի։

Եվ երբ օրվա լույսը հանգավ,
Նոր գրիմը արագ հագավ,
Ճամփա ընկավ լուռ, գողեգող,
Սրտում եւ հույս, սրտում եւ դող։

Փարախի մոտ, ինչպե՞ս եղավ,
Նա բռնվեց իր իսկ մեղքով.-
Բաց դռնակը մի կողմ թողած,
Ուզում էր ներս մտնել... ճեղքով։