Բազում ուղիներով ու հերկերով անցած,
Եվ ճաշակած արդեն իմաստության
Դառնապատիր պտուղը,— ահա տալիս եմ այս
Խորհուրդները ես ձեզ, ո՜վ մեր վաղվա անհաս 5
Երգասաններ փառքի ու վեհության։—
Ահավասիկ, ո՛վ դուք, իմ առաջին
Խորհուրդը, որ գալիս է կյանքից ու դարերից․—
Չմոռանա՛ք երբեք, երբ հյուսելու լինեք ձեր
երգը շառաչուն,
Որ երգը երկրի՛ց է աճում, և ո՛չ թե ձայներից
կամ բառերից:
10
Երկրորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ ահա,
Օ՜, անհողդո՛ղդ պահեք իբրև պատգամ․—
Երգը — ընթացք է ու հուն, և՛ տեգ է, և՛ ոգու
ադամանդյա վահան,
Ե՛վ բարիք է, և՛ շնորհ անանձնապատկան։—
Երրո՛րդ խորհուրդը ձեզ, ո՜վ գալիքի 15
Երգասաններ․ — դարե՛րն են ձեզ հետևում․—
Թեկուզ դարն է ծնում և երկիրն է տալիս
Ուրեմն, ո՛վ գալիքի երգասաննե՛ր,
Որքան էլ վեհ լինի ձեր ներկան — 20
Չմոռանա՛ք, որ դուք պիտի սերմեր ցանեք,
Որ լինեն դարից ձեր — երկար։
Եվ իմացե՛ք ուրեմն, որ ո՛չ մի աշխատանք
Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը.—
Ի սկզբանն էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք, 25
Եվ ջանքին առընթեր էր — երգը։
Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաննե՛ր,
Ձեր ոգու տեգերով զրահավորված՝
Տքնեցե՛ք տքնաջան ու հնչյուններ ցանեք՝
Հերկելով հերկերն անցյալի՝ հանուն գալիք օրվա։—
30
Եվ ասում եմ ահա — ձե՛զ, որ պիտի երգեք՝...
Կարդալով մատյանն այս խորախորհուրդ.—
Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը,—
Եվ ա՛յս է իմ խորհուրդը յոթերորդ...