Jump to content

Նամակ խմբագրության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

«Խորհրդային Հայաստանի» № 293-ի «Գավառներում» վերնագրի տակ, ԱՀԲ-ի[1] տեղեկությունների մեջ ասված է. «Սարդարապատի հողերի վրա շինվում է երեք գյուղ՝ Զանգեզուրից տեղափոխված գյուղացիների համար, այն է՝ Հացիկ[2], Նորիկ[3] և Նորապատ»[4]:

Այդ առթիվ հայտնում ենք, որ այդ երեք գյուղերից և ոչ մեկն էլ չի հիմնվել Զանգեզուրից տեղափոխված գյուղացիների համար։ Այդ գյուղերում պիտի տեղավորվեն սարդարապատցի բնիկներն ու վերաբնակիչները։ Եվ այդ աշխատանքը կատարված է հողաշինարարության հետ զուգընթաց։ Միայն Նորապատում տեղավորվել են Զանգեզուրի Շիշկերտ գյուղից 31 հոգի, այնինչ այդ երեք գյուղերի բնակչությունը 2000֊ից ավելի է:

Երկրորդ լուրն ասում է. «...Աշտարակի շրջանի մի քանի գյուղեր, որտեղից թուրք բնակչությունը տեղափոխվել է Զանգեզուրի շրջանը...»։ Եվ ո՛չ մի թուրք Աշտարակի շրջանից Զանգեզուրի շրջանը (?) չի տեղափոխվել։ Աշտարակի մի քանի գյուղերում հատուկենտ ցրված թուրք 14 տնտեսություն փոխադրված են Զանգիբասարի շրջանի[5] թուրք Ղարաղշլաղ գյուղը և նրանց հատկացված է ավերակ Սեյիդ գյուղի հողերը: Այդ աշխատանքը կատարված է հենց իրենց դիմումի համաձայն։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա. Բակունց

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5