Նամուս/Երկրորդ/II
[ 317 ]
[ 318 ]համար։
Շըպպանիկն յուր ամուսնու և երկու զավակներփ հետ ապրում էր քաղաքի հետ ընկած փողոցներից մեկում, մի աղքատիկ տան մեջ, որ բաղկացած էր ընդամենը մի խղճուկ սենյակից, փոքրիկ խոհանոցից և հավաբնից։ Նա ամուսինը — նիհար, կարճահասակ, նեղ ճակատով, ուռած ու կապտած թշերով, կարմրած և պլզված աչքերով — զուռնաչի Տատունը արբշիռ մեկն էր։ Նա հարբում էր առավոտները, հարբում կեսօրներին, հարբում էր գիշերները,մի խոսքով, «վախտ բեվախտ» նրա համար միևնույնն էր, միայն թե փող ունենար։ Որտեղ որ կորչեր Տատունը — կարող էին այս կամ այն գինետանը գտնել։ Քսան տարեկան հասակից նա գինետանն էր անցկացրել յուր կյանքը և այստեղ էր գլխավորապես զուռնաչություն անում։ Շատ քիչ էր պատահում, որ նրան հարսանիքատուն կամ մի ուրիշ զվարճատեղ տանեին, որովհետև նրա ձեռները կարողություն չունեին զուռնան բերանում ուղիղ պահելու։ Եվ այդ ոչ թե այն պատճառով, որ նա միշտ հարբած էր լինում, այլ առհասարակ, արթուն ժամանակն էլ մի կարգին ածող չէր։ Սակայն ինքը Տատունն էլ այդ մասին շատ չէր հոգում, երբեք չէր աշխատում, որ մեկը իրան հրավիրի հարսանիք։ Նրա համար միևնույնն էր ուր որ փչեր զուռնան, միայն թե «փչեր» և մեկ էլ որ մի քանի շահի-բիստի ստանար արաղի ու գինու համար։ Նա միշտ զուռնան գրպանում ուներ, որպեսզի հարկավոր եղած ժամանակ էլ նեղություն չքաշի տուն վազելու։
— Տատուն ապեր, մին փիչի՛, — բռնում էին նրան փողոցի ջահիլնեըը։
— Բաշ յուստա, — պատասխանում էր նա և երկայն ու յուղաթաթախ արխալուղի գրպանից դուրս էր բերում դուդուկը։
Նա փառավոր կերպով ծալապատիկ նստում էր փողոցի մեջտեղում, չմուշկները հանում, առջևը դնում։ Հետո գլխի ահագին փափախն ուղղում էր, ծռում էր այս կողմ այն կողմ, որ էհ, բան է, զուռնան փչելու ժամանակ չընկնի ու չխանգարի։ Այնուհետև ծվանը դնում էր դուդուկի ծայրին, պնդացնում ու սկսում։
Բայց վայ այն սկսելուն։ Մինչև զուռնան դրստելը, մինչև բերանընրա գլխին մի քանի փամփեր էին տալիս։
Վերջապես, Տատունը մի կերպ բոլորը պատրաստեց, և ահա նրա հոնքերը վեր քաշվեցին, ճակատը ծալերով ծածկվեցին, աչքերը չռվեցին ու կարմրեցին, թշերն ուռան, կապտեցին, հը՛ը, սկսվեց մշտական «Սհարի» եղանակը։ Բայց, ավաղ, մեկ էլ տեսար, որ նրա վզակոթին «զըխկ» մի բռունցք հասավ, և զուռնան փափախի հետ միասին թռավ փողոցի մեջտեղը։
— Այ օլմիշ, անամոթ, անմեռուն, ալի հի՞նչ ես մահրաքագ սարքալ, վե՛ր կաց տուն կորի, բղավում էր Շըպպանիկը և, յուր ամուսնու կռնից բռնելով, շպրտում մի կողմ ինչպես մի կեղտոտ լաթ։
— Ալի ալի, ալի, ա կնիկ, յանի, յանի... տեր մեղա,հախմիան, տեր... յանի հինչ ա՞մ անըմ, այ օձի ճուտ, չե՛ս թողնելու, որ քյասիբությունս անեմ, — երկյուղածությամբ փնթփնթում է Տատունը, փափախը թափ տալով։
Բայց Շըպպանիկը չի թողնում նրան երկար խոսելու։ նա մի ձեռով բռնում է ամուսնու չուխայի փեշերից, իսկ մյուս ձեռում զուռնան բռնած, նրա գլխին տալով, քաշում է ուղիղ մինչև տուն։
Այստեղ սկսվում է մի ուրիշ տեսարան։
Շըպպանիկը սեղմում է Տատունին սենյակի մի անկյունում և, փափախը սեղմելով բերանին կարկտի պես թափում է նրա գլխին հարված հարվածի հետևից։ Փոքրիկ մարդն ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց չէր կարողանում, որովհետև նրա բերանը փափախով սեղմված էր։ Նա ուժ էր անում ազատվելու կնոջ ճանկերից, դարձյալ չէր կարողանում։ Ճարահատյալ մի կերպ ձեռքն է առնում Շըպպանիկի մազերը: Ամբողջ մարմնով նա կախ էր ընկնում նրանց վրա և խեղդված ձայնով, շնչասպառ ասում է. «աթա՛նց, աթա՛նց, հա՛ լոո՛ոլի, սիրտս էրվեց»։
— Բրա՛խ տուր, — գոռում էր Շըպպանիկը, գլուխը թափահարելով և ոտներով աքացի տալով Տատունի փորին։
— Դու բրախ տուր, ես ալ բրախ տամ, — պատասխանում է Տատունը, ավելի պինդ քաշելով կնոջ մազերը։
Եվ այսպես շարունակվում է, մինչև որ երկուսն էլ հոգնում
էին և իրարու ազատում։ Երբ Շըպպանիկին հարցնում էին, թե ինչուիսկապես ուրիշ կանանց պես հպատակվի, նա պատասխանում էր․
— Հինչ անամ, ա քյուր, ա մեր, գիշեր ցերեկ լակըմ ա, աշխատածը գինի-արաղի յա տամ, տուն մին կոպեկ չի պերըմ։ Ես ալ բախտավար ախր կնիկ ամ, տուն ու տեղ ունամ, իմ աշխատածս ալ հերիք չի անըմ։
Նշանավոր դեր էր կատարում Շըպպանիկը քաղաքում։ Նա հայտնի էր ամենքին, ծերունիներից սկսած մինչև ամենափոքր մանուկները։ Առանց հարցնելու, համարձակորեն նա մտնում էր ամեն տուն, ամեն ընտանիք և, պիտի ասած, ոչ ոք, ծանոթ թե անծանոթ, նրան չէր արգելում։
Շըպպանիկը, ինչպես քաղաքի մեջ ամենահայտնի «զարանգիզի» (միջնորդ), ամենքին հարկավոր էր, և ամենքի համար որևէ բանով նա պիտանի էր։ Մեկը տղա ունի նշանելու, մյուսը հասած աղջիկ, փեսացու է որոնում, երրորդը հարսանիք ունի, կանայք պիտի հրավիրի, չորրորդը կնունք ու հինգերորդը մեռելատեր է։ Թե՛ ուրախության, թե՛ տխրության դեպքում Շըպպանիկը հարկավոր մարդ է։ Ինքը Շըպպանիկը ամենից ավելի էր զգում յուր կարևորությունը և միշտ աշխատում էր, որ ուրիշներին ևս հասկացներ յուր արժանավորությունը։ Նա ամենքի հետ անխտիր վարվում էր համարձակ, ոչ ոքից չէր վախենում, չէր ամաչում, ոչ ոքի առաջ չէր լռում։ Իսկ եթե պատահում էր, որ վախենում էր, ամաչում էր կամ լռում էր, խորամանկությամբ էր անում այդ և անշուշտ, ոչ առանց նպատակի։
Բայց շատերն էին վախենում Շըպպանիկից, մանավանդ այնպիսիները, որոնք տանը չափահաս օրիորդներ ունեին։ Այդպիսիների աչքում Շըպպանիկը կարծես մի տեսակ չաստվածուհի էր, որի գերբնական ուժը կարող էր յուր կամքի համեմատ ստորացնել կամ բարձրացնել քաղաքի աչքում աղջկերանց անունը։ Եթե Շըպպանիկն ուզում էր մի աղջկա վարկը վայր գցել քաղաքում, նրա համար շատ դժվար չէր այդ անելու, թեկուզ աղջիկը լիներ անմեղ, անարատ։
«Ես նրան մին մատ արախութունան ամ ճընանչըմ, կապըԻրեսի մեռունը գեդաները լպստալ ան»։
Ահա ինչ խոսքերով էր Շըպպանիկը մրոտում խեղճ օրիորդին։ Դե՛հ, օրիորդի քարը ծովի հատակը գլորվեց, էլ ոչ մի տղա ի վստահանալ նրան մոտենալու, և աղջիկը ստիպված է երկար տարիներ ապրել յուր ծնողների մոտ կուսական կյանքով։ Սրա հակառակ, եթե Շըպպանիկն ուզում էր մեկի վարկը բարձրացնել — թեկուզ աղջիկը լիներ հաշմանդամ, տգեղ — նա այնքան կգովեր նրա գեղեցկությունը, «շիրուշնորհքը», «բոյուբուսաթը», մինչև որ զոռով կբանար նրա համար բախտի դուռը։ Մի խոսքով, Շըպպանիկի լեզուն մեծ նշանակություն ուներ քաղաքի աղջկերանց համար։ Ահա ինչու նրան այդքան պատվում էին ընտանիքներում։ Ահա ինչու, երբ նա մեկի դռներից ներս էր մտնում, տանտիկինը նախ և առաջ անհրաժեշտ էր համարում նախազգուշացնել յուր աղջկերանց, որ դրանք համեստ և զգույշ վարվեն Շըպպանիկի ներկայությամբ։
Սանամը նրա համար պատրաստեց ձվածեղ և ինքն էլ նստեց նրա հետ միասին ուտելու։
— Տղադ հի՞նչ ա գիրիմ, — հարցրեց Շըպպանիկը, ձվածեղի պատառներն ագահությամբ կլանելով։
— Սաղ սալամաթ է, ջանիդ դուա կանի։
— Հե՞փ ա գալու, նրան պսակենք, ա ես նրա չինար բոյին մեռնամ։
— Պիտի գրող լինի, որ գա, չէ՞։
— Հինչի՞ չես գիրիմ։
— Ի՛նչ երեսով գրեմ, սաղ քաղաքը չորացել է, մի աղջիկ չի ճարվում երեխիս համար։
Սանամը հետաքրքրությամբ նայեց Շըպպանիկի երեսին, մի բավարար լուրի սպասելով նրանից։
— Չի չորացել. — պատասխանեց Շըպպանիկը, հոնքերը վեր քաշելով և կրկին ցած գցելով։
— էհ, — արտասանեց Սանամը, հառաչելով։
Շըպպանիկը մի քանի պատառներ ևս կլանելով, անձեռոցիկով
սրբեց բերանը ու հետ քաշվեց։[ 322 ]