Նամուս/Երկրորդ/III

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
II Նամուս

Ալեքսանդր Շիրվանզադե

IV

[322]

[323]
— Ինչ որ խոստացել եմ։

— Ալի նա՛։

— Ո՞վ։

— Հայալու, աբըռռլու, Գյուլնազի աղջիկ...

— Սուսա՞նը, — ընդհատեց Սանամը։

— Հա՛, հանց Սուսանը։

— Հանաքներդ մի կողմ դիր, օղորմի հորդ, հանաքի ժամանակ չէ, Շըպպանիկ, ասա, տեսնեմ, ո՞վ է գոված աղջիկդ։

— Հանաք չամ անըմ, մինիկ տղիդ արևը վկա։

— Խելքդ տեղը չի, Շըպպանիկ։

— Քալաֆիդ ճոնդը կորցուրալ ես, պան ամ ասըմ, դու հանց էշըդ ես քշում։ Իմ խելքս գլխըմս ա։ Չիմ մացա, չիմին հարց ու փորձ արի, սուտ, սուտ, լափ սուտ։

— Սուտս ո՞րն է, սաղ քաղաքն է խոսում։

— Բարըբադ իլի մեր քաղաքը, հինչպես քի հանց բարըբադ ա իլիմ։ Հախ միայն տերը քանդի դյուշմանի տունը, որ խեղճ աղջկան անըմը նահախտան կոտրալ ա։

— Ո՞վ է դուշմանը։

— Կուժ ծախողի տղան, ան մին վիժա բոյի տեր մեռածը։ Սեյրանը, Սեյրանը, Սեյրանը։ Ան դալուն տափին կպած Սեյրանն ա նահախ տեղան չով արալ սաղ քաղաքում, քիի «Բաբխուդարի աղջիկը իմ հարսնացուս ա, աթանց ա, անանց ա, ֆլան ա, բեշմաքան ա»։

— Նահախս ո՞րն է։ Սուսանը Սեյրանի հարսնացուն է։ Ասում են մի մատ երեխերք են եղել, որ ծնողները նշանել են։

— Դե, հենց պանն ալ տա յա ալի։ Հենց Սեյրանի ցավն ալ տա յա, քիի առաջ բեշիգքյարթմանա ան արալ, հիմի չան տաամ, պրծավ քինաաց։

— Պատճառն ի՞նչ է, որ հիմա չեն տալիս։

— Հի՞նչ պիտի իլի։ Սաբաբը նա յա, քի Հայրապետի տղան, ան մեռած Սեյրանը, հիմիկվանան, որ մին վիժա բոյ ունի, անքան շառլատանացալ ա քի, որ — մեռալ ամ արարիչ ասսու բոյին — յա ինքը մինին կսպանի, Սիբիր կիքինա, յա ալ յուրան կսպանեն։

Բարխուդարը, Գյուլնազը գի՞ժ ան, քի նրա պես հեյվարին աղջիկ
[324]
տաա՞ն։ Օխտը քաչալ աղջիկս իլի մինի մազը նրան չամ տալ ես,

դու հի՞նչ ես խոսըմ, չամ մանըմ իսկի։

— Չեմ իմանում, էլի խելքս բան չի կտրում։

— Հի՞նչ խելքի պան ա, շատ պարզ, շատ աշկարա նաղլ ա։ Մուկուլ օրը քիշերվա կեսին մտալ ա շիրաչիխանա, այնքան կոնծալ ա, որ ճանբալակուկուշ ա դառալ։ Ետով ընկերների հետնան կռիվ ա արալ, գլոխ-մլոխը չախչախ ան արալ, հիմի տունումը ընկած տընքտընքըմ ա։

— Խե՛ղճ տղա, խեղճ հեր ու մեր։

— Խեղճ օձ կծի խեղճ տղին։

— Այ ախչի, այ ախչի, ինչպես ես ղմիշ անում, որ հոր ու մոր մինիկ տղի համար անեծք ես անում։

— Հըմ, գյուլլախորով իլի նա, որ խեղճ աղջկան անըմը սաղ քաղաքի բերանն ա քիցալ։ Նա յալ հի՛նչ աղջկան որ ասօրվա լյուսի պես լյուս ա, երկնքի հրեշտակի պես սուրբ ա։

— Ախար Հայրապետի տղան ի՞նչ միտք ունի, որ նահախ տեղից Բարխուդարի աղջկան խայտառակ է անում։ Չէ՛, Շըպպանիկ, մեջ տեղ էլի մին փուտ կա։

— Աղջիկն իսկի փուտ չունի։ Ասըմ ես, Սեյրանը հի՞նչ միտք ունի․ միտքը նա յա իլալ, քի որ անմեղ աղջկան անըմը չով անի քաղաքում, հինչ ա, քի մին դանա տղա ջուլիաթ չանի նրան ուզիլ, որ վերջը յուրան վիզին մնա։ Իմացա՞ր։ Առա էէ՛, հիմի անկաջիդ քամակը թե տեսնես, Սուսանին ալ կտեսնես, առա է՛է՛, առ էյ... Վերջին խոսքերն արտասանելու ժամանակ Շըպպանիկը երկու ձեռների մատերը չռեց և ճանգ արավ դեպի դուրս, Սեյրանին վերաբերելով։

— Հիմա ի՞նչ անենք, Շըպպանիկ, սուտ թե ղորթ, էս ձայնը դուրս է եկել էն մարդու աղջկա վրա։ Ես էլ, դրուստն ասեմ, իսկի ինքս չեմ էլ հավատում, որ էն հոր ու մոր աղջիկը վատ-վատ բաներ անի, ինչու որ նրան զնդանի մեջ են պահում։ Տանից չեն դուրս բերում, որ աստուծո լույսն էլ է տեսնի, ինչպե՞ս կարող էր Սեյրանի երեսը տեսնել։ Դրուստն ասեմ, Շըպպանիկ, ղորթ է, ես նրանից ձեռ եմ վերցրել, բայց սիրտս իսկի չի կտրվում։ Գիշեր ու

ցերեկ նրա պատկերը հենց աչքիս առաջ կանգնած է։ Ախար էն
[325]
բոյ ու բոլսաթը, էն շիր ու շնորհքը, էն գեղեցկությունը ո՞ր աղջիկն

ունի։

— Իսկ հո՞վ, իսկի հո՞վ, մին դանա յա, թայը չկա։ Ես ալ հենց անդյուր ամ ասըմ քի ցեքա պաց չթողնանք ալի։ Ախար, ասի տեսնամ, անանց աղջիկ հի՞նչ տեղան ես կարով քիթանալ, հո՞վ ունի։ — Իսկի հով, իսկի հով։ Սաղ քաղաքի աղջկերանց ճրնանչըմամ, մին-մին դընդըղալամ, ուզում ես չիմին մին-մին մատներովս համբըրամ։ Առա՛, դա քեզ Շավալիի թոռը — թամբալ, այբեժառ, դա քեզ Եղյանց Խանմի աղջիկը — մեջքան ղաթված, կարճ, որ հենց իմանաս հաջյուջ-մաջյուջներան իլի։ Հաջյուջ-մաջյուջը նա յա, որ աշխարհքի վերչըմը պիտի կյա։ Հա՛, դա քեզ Ագրիփաչանց Մամառի աղջիկ Սապանը — հի՞նչ ա, իսկի երեսին թիքիլի ալ չի։ Ալ հո՞ր մինը ասամ, — առա՛, դա քեզ...

Շըպպանիկն երկար ժամանակ մի առ մի թվեց Շամախու չափահաս աղջկերանց անունները առանձին-առանձին։ Բանից դուրս եկավ, որ միակ բացառությունը կազմում էր Սուսանը։

— Ալի, ալի Սուսանը, ալի Գյուլնազի աղջիկը։ Քաղաքը չորացալ ա, նրանից սվա ուրիշը չկա ու չկա։ Ա կնիկ, ցեքա բաց մի թողնիլ, — կնքեց Շըպպանիկը յուր ատենաբանությունը, մի սպառնողական հայացք ձգելով Սանամի երեսին։

Այդ հայացքը նշանակում էր, թե եթե վերջինը հրաժարվի Սուսանին յուր որդու համար ուզելուց, հետո շատ ու շատ կափսոսի։

Սանամը գլուխը թեքեց կրծքին և ընկավ մտածողության մեջ։ Շըպպանիկը լռեց և սկսեց աչքերի տակով խորամանկությամբ նայել նրա երեսին, կարծես կամենալով թափանցել նրա միտքը։ Մի քանի րոպե շարունակվեց այդ լռությունը։ Վերջապես, Սանամը գլուխը բարձրացրեց, ծռեց դեպի աջ ուսը, ձեռները իրարու վրա դարսեց և դրավ կրծքին։

— Չէ, Շըպպանիկ, ինչքան ֆիքր եմ անում, էլի տեսնում եմ, որ բանը գլուխ եկող չի, — ասաց նա խորհրդավոր կերպով։

— Սաբա՞բը, — հարցրեց Շըպպանիկն յուր դեմքի վրա խաղացնելով մի կեղծ զարմացական ժպիտ։

— Ես ինքս, ինչպես ասացի, չեմ հավատում, որ Գյուլնազի

աղջիկն էս բաներն արած լինի Սեյրանի հետ։ Բայց...
[326]
— Հը՛ը։

— Դժվար է աղջկա կոտրված անունը սաղացնել։ Հախնահախ` Սուսանը ընկել է քաղաքի աչքում, ես թե որ ուզեմ նրան, խալխը աչքերս թքով կհանի։ Դու գիտես, որ ազգականներ, բարեկամներ կան։ Չէ՛, Շըպպանիկ, չեմ կարող ես էս վարսս նրանց ձեռքից ազատել, — վերջացրեց Սանամը, աջ ձեռով առաջ քաշելով գիսակներից մինը և ցույց տալով Շըպպանիկին։

— Ես ալ կասամ — հինչ ես ասիլյու։ Ղեյիղդ կտրվի, ազգականներ, բարեկամներ, ֆլան-բեշմաքան։ Քյանդյուկ-Մանանը չի՞ բարեկամիդ մինը։ Հըմ, ես նրա բարեկամ աչքը հանամ, հալլա։ Մի՛ ինջիմիշ իլիլ ինձանա, Սանամ խանըմ, որ բարեկամիդ աթանց ուշունց ամ տամ, չունքի ես իմանըմ ամ — հով ա բարեկամդ, հով ա չարակամդ։ Քյանդյուկ — Մանան, Թուխիկ-Մոլխիկ, ֆլան-ֆստան, դրանք չիմ, ա կնիկ, դյուշմաններդ ան, դյուշմաններդ։ Տակադ բիշտի ան տամ, հայ մի ուզիլ Գյուլնազի աղջկան, հայ բիաբուռ կիլես, աթանց, հայ անանց։ Ականջներդ լա՛վ բացիր, լա՛վ լիսի, նրանք չիմ քու փիսիդ ան ուզում, իրանց գլոխն ան քորըմ։ Թուխիկը քեզ բիթիմ ա, որ չուզես Սուսանին, ամա ինքը տական ջուհթա անըմ, քի յուրան տղի հետի ուզի։ Հըմ, հի՞նչ կա, զարմանո՞ւմ ես։ Բա՛ս, բա՛աս, աթանց ան քու բարեկամներդ։

— Բայց ինչպե՞ս կկապեմ նրանց բերանը։

— Դա Շըպպանիկի վրա քիցիր, չիմ վիզիս դիր, չի՛մ։ Տես ես հինչպես կկապեմ յա Քյանդյուկ-Մանանի, յա Թուխիկ-Մուխիկի, սաղ քաղաքի բերանը։ Չիմի, չիմի ռեխը կցեխամ, դու բանիդ կաց։ Ինձ ճընանչըմ ես քի, փառք ասսու, Շամախին մին ղազան ա, ես ալ շիրեփ, խառնի հա խառնի։

— Շըպպանիկ, ես շատ եմ վախենում, որ մեր իստակ անունը...

— Հյունչրու ասօր Շըպպանիկի ցեքով փիս բան չի եկալ, ումուդ ամ, որ օրաս դանն ալ չի կյալ։ Սաչ ամ աղարթմիշ արալ աթանց բաները, դյու ինձ մին ցեքով ես փռնալ հի՞նչ ա։ Ալ չաթուն մի երկարացնիլ, ես հինչ քի ասմամ, ինձի լիսի, ետով թող մեղքը իմ վիզիս մնա։

— Շըպպանիկ, բա Ռուստա՞մը

— Հը՞մ։
[327]
— Կրակի կտոր է, որ իմանաա, օօ՛օ, թիքա-թիքա կանի մեզ։

— Այ ես նրա կրակի կտոր բոյին մեռնեմ, հալլա։ Ախչի, ախչի, նա հի՞նչ ա մանըմ օխտը սարի ետըմը, քի իստեղ Սեյրանի պես հեյվարաները հի՛նչ ան խոսըմ յուրան հարսնացվի վրա։ Մին ալ, քի ախըր հանց ասըմանք, քի սաղ «քաղաքն ա իմանըմ, սաղ քաղաքն ա իմանըմ»։ Հո՞վ ա ասըմ։ Ես ասքան շուռ ամ կյամ, իսկի մին տեղ չի լիսեցի Սուսանի անըմը։ Մինիկ Քյանդյուկ-Մանանը, Թուխիկ-Մուխիկներն ան խոսըմ, մին ալ մին քանի աղզիգյառները, ալ հո՞վ ա խոսըմ։

— Ես ի՛նչ գիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ես թավաքալի կնիկ եմ։ Շըպպանիկ, դու քո աստվածը, իմացիր, որ հոգի ունես ահեղ դատաստանի առաջ տալու։

— Թող Շըպպանիկի հոգին քառասուն հազար սատանաների փայ իլի, եթե նա քեզ մուխանաթություն ա ուզում անի ։

— Թող լինի։

— Հառուր հզար սատանի գլուխ կըճըճեխամ, չամ թողնիլ, քի ձեր մատը փուշ մտնի։ Դե, վեր կաց մին քիչ մրաբա բեր, որ բերանս քաղցրացունամ, ետով քինամ, բանը վերջացունամ։

— Ի՞նչ ես վռազում, մի քիչ համբերի, որ ֆիքր անեմ։

— Ալ ֆիքր անելի տեղը չի, քանի տաք-տաք ա, բանը վերջացրու քինա։ Ես երեկ ասօր Բարխուդարանց տանումն ամ իլալ, ղորթը ասամ, իսկի ինքը, Բարխուդարը, ռազի չէր իլիմ, որ տղիդ աղջիկ տա։ Աղաչանք, պաղատանք արի, ախըրը մին թահար խոսկ առի...

— Ի՞նչ, աղաչել-պաղատելս ո՞րն է։ Ասում է․ «փուսոսնիկին դրին խալիի վրա, թոլ իլավ»։ Հիմա ես Բարխուդարի աղջիկն ուզեցի, մնաց նրա նազ անելը, այ էրի հա՛։

— էրի հա չի, Սանամ խանըմ, մի՛ նեղանալ, դե Բարխուդարն ալ մարդ ա, ախըր չի ասիլյու, քի «հը՛, առա՛, վիզովդ ամ քիցիմ աղջկանս, տա՛ր»։ Մին քիչ նազը-բազ կանի ալի, բաս հի՞նչ։ Ամա դու արխային իլիր․ ես թանը քութահ ամ արալ։ Դյու հանց ասօր նշանի մատանիքը հազիր արա, մին ալ տղիդ գիր գրի, որ շուտով կյա, ալ չյետանա։ Գիրի՛ր էէ, որ չյետանա, ասիր «իրեսդ

թրջած ա, եկ իստեղ վեր արա»։ Ամա լավ կանես, Սանամ

[328]