Jump to content

Նաչար-օղլու հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժամանակով մի թաքավոր ա ըլնում. էդ թաքավորին էլ, իրա ախպորն էլ ժառանգ չի ըլնըմ։ Օրերից մի օր մի դարվիշ մտնըմ ա թագավորի թախտը, բարով ա տալի, ասըմ ա.– Թաքավորը սաղ ըլի, խի՞ ես ըտենց տխուր-տրտում նստել։

Թաքավորն ասըմ ա. — Դարվիշ, ի՞նչ քու բանն ա, առ բաժինդ ու գնա։

Դարվիշն ասըմ ա. — Ես բաժին չեմ ուզըմ, համա պըտի ասես, թե խի՞ ես ըտենց տխուր։

Թաքավորը մտածըմ ա, ասըմ ա.— Շատ լավ կըլի, ասե՛մ, դարվիշները ըտենց բաների ղոչաղ են։

Ասըմ ա.— Դարվի՛շ, ես էլ, իմ ախպերն էլ զավակ չունենք, մտածըմ եմ, թե մեր վերչի օրը մեր օշաղը ո՛վ պըտի ծխի։

Դարվիշն ասեց.— Թաքավորը սաղ ըլի, թե որ ինձ իրավունք տաս, ընենց բան կանեմ, որ երկուսդ էլ ժառանգ ունենաք։

Թաքավորն ասեց.— Ինչ որ սիրտդ ուզի՝ կտամ, թաքլի էտ բանը անես։

Դարվիշը հանեց էրկու հատ խնձոր տվուց թաքավորին, ասեց.– Էտ մինը դու քո կնկա հետ կեր, էն էլ քու ախպերը իրա կնկա հետ ուտի: Կգա ժամանակը, էրկսիդ կնիկն էլ տղա կբերի։ Ինչ ժամանակ որ տղեքը կըլնի՝ ինձ կկանչեք, ինչ որ ձեր սիրտը կուզի, հախ կտաք:

Գալիս ա իննը ամիսը, իննը օրը, իննը սահաթը, իննը դախ կեն թամամըմ ա, էրկսի կնանիքն էլ թեք են ընկնըմ՝ տղա են բերըմ:

Թաքավորն ասըմ ա.— Գնացե՛ք, էտ դարվիշին քթեք բերեք:

Էթըմ են դարվիշին բերըմ են, էտ էրեխեքոնցը մկրտըմ են, թաքավորի տղի անըմը դնըմ են Նաչար-Օղլի, ախպոր տղի անըմն էլ դնըմ են Միրզա-Վալի: Դարվիշին էլ իրա կշռով մին ոսկի են տալի, ճամփա քցում:

Էրեխեքը մենձանըմ են, դառնըմ են տասը տարեկան: Թաքավորի տղեն շատ ղվաթով ա ըլնըմ, ընենց որ դուս ա գալի իրա հընգեր էրեխեքանց հետ հաղ անելու, մընի կուռն ա ջարթըմ, մընի գլուխն ա կոտրըմ, բարդիքը քաշ ա անըմ, էրեխեքանցը դնըմ վրեն, բաց թողըմ, մեկը վեր ա ընկնըմ մեռնըմ, մեկը ընկնըմ ա՝ մեշկը կոտրվըմ, մեկը նվաղըմ ա՝ չոր փետ ա դառնըմ, ընենց որ գոհ ու գանգատը ընկնըմ ա քաղաքի մեչ: Քաղաքացիք թոփ են ըլնըմ, էթըմ են թաքավորի կուշտը գանգատ:

Ասըմ են.— Թաքավորը սաղ ըլի, ըտենց բան չի՛ ըլի, տղիդ խրատ տու, մեր էրեխեքը կոտորեց:

Թաքավորը ասըմ ա.— Շատ լավ, ես իմ տղի վճիռը կկտրեմ, թե աստված ինձ տղա էր տալու թող խելոքը տար, խի՞ էր էտ գիժը տալի։

Տղեն գալիս ա տուն, թաքավորը ասըմ ա.— Դու էլ իմ տղեն չես սրանից ետը, թող կորի՛, որ պըտի ինձ իմ ժողովրթի մեչը խայտառակ անես։

Տղեն ասըմ ա.— Շատ լավ, ա՜յ հեր, կէթամ, համա տուր ինձ ծախսը, ձի, որ էթամ։

— Գնա քեզ հըմար մի լավ ձի ջոկա, ինչքան էլ փող ուզըմ ես վե կալ խազնիցը, մի ձեռք էլ սիլահ կապա վրիդ, գնա՛։

Նաչար-Օղլին էթըմ ա, ձին նի ըլնըմ, փող ա վեր ունըմ ու ընկնում ճամփա, էթըմ։ Իրա տեղիցը ընչար Աշտարակ էթըմ ա, տենըմ ա եննուցը մի ձեն ա գալի, ետ մտիկ անըմ՝ տենըմ էս Միրզա–Վալին ա. կաննըմ ա ընչար գալիս ա, հասնըմ ա: Ասըմ ա.— Միրզա-Վալի. հլա ինձ իմ հերը դուս արեց, դու ո՞ւր ես գալի:

— Չի ըլիլ,— ասըմ ա,— Նաչար-Օղլի, որ դու էթըմ ես, ես էլ պըտի գամ:

— Դե՛, — ասըմ ա,— արի՛ էթանք, բան չկա։ Էթըմ են մի քիչ, տենըմ են մի ջհուդ, մի քյահլան ձի նի էլած, գալիս ա:

Ասըմ ա. — Միրզա–Վալի, պըտի էս ձին քու հըմար առնեմ։ — Ջհուդը հասնըմ ա իրանց, բարև ա տալի։

Ասըմ ա. — Էտ ձին չե՞ս ծախի, առնեմ։

Ջհուդն իրա միչին ասըմ ա. «Էնենց գին ասեմ, որ չկարենա առնի, թողա էթամ»։ Ձին արժի հարիր մանեթ, ինքն էրկու հարիր մանեթ ա ասըմ։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Խոջա, մի ձեռդ տու տենամ։ — Խոջի ձեռը բռնում ա, թափ տալի, ձեռը պրծնում ա՝ խոջեն ընկնըմ մեռնըմ ա, ձին նի են ըլնըմ, էթըմ։

Շատ են էթըմ, քիչ են էթըմ, աստված գիտի, օրը մթնըմ ա. էթըմ են մի ամարաթի թուշ գալի։ Դես են ման գալի, դեն են ման գալի, դուռը չեն քթնում։ Նաչար-Օղլին գուրզը քաշըմ ա տալիս պատի մի դիհը քանդըմ: Նի են մննըմ հասարի մեչը, ձիանը կապում ներքևը։ Միրզա-Վալին մնում ա ձիանոնց կշտին, Նաչար-Օղլին նի՝լնըմ ա վիրև. էթում ա տենըմ ա ամարաթըմը մի աննման ախչիկ նստած քարգյահ ա անըմ, մի դհիցն էլ լաց ըլըմ։

— Բա՛րով քեզ,— ասըմ ա,— ա՛յ ախչի։

Ասըմ ա.— Հազար բարին էկար։

— Այ տղա, ղուշն իր թևովը, օցն իր պորտովը ըստեղ չի գալի դու ո՞նց ես էկե։

Ասըմ ա.— Դեհ, էկել եմ էլի։ Ընչի՛ հըմար ես ըստի տրտում-տխուր նստած։

— Ի՞նչ անեմ, ա՛յ տղա, — ասըմ ա, — իմ վեց ախպերը գնացել են կռիվ, ես մնացել եմ ըսենց բալալզու[1] նստած։

Ասըմ ա. — Դվո՞րն են գնացել։

Ասըմ ա. — Դե՛սն են գնացել, քառասուն հոքի դև էն դհիցն են կռվում, իմ վեց ախպերն էլ էս դհից են կռվում։

— Դեհ, — ասըմ ա, — չի ըլի՜լ որ հաց շինես, ես տանեմ քու ախպորտանցը, ես էլ մի դհից քոմակ կըլեմ։

— Շատ լավ կըլի, — ասըմ ա։

— Դե՛հ, — ասըմ ա, — քու հացը շինա, ես էթամ իմ ախպորը բերեմ թողամ քու կշտին՝ էթամ:— Վեր ա գալի ներքև, ձիանոնցը խոտ ա տալի, առնըմ ա Միրզա-Վալուն էթըմ վիրև:

Ասըմ ա.— Ախչի՛, էս իմ ախպերն ա, թող քու կշտին կենա, ես հացը տանեմ քու ախպորտանցը։

Նաչար-Օղլին հացը վեր ա ունըմ, իրա ձին նստում, էթում: Էթըմ տենըմ ա՝ մի գետի վրա քառասուն դև էն կողմից են կռվըմ, վեցն էլ էս կողմից:

Նաչար-Օղլին ինքն իրան ասըմ ա. «Թե էթամ քչվորի դհիցը կենամ՝ ասելու են հպարտ հողածին էր, գնաց նրանց դհիցը էլավ. թե շատվորի դհիցը կենամ՝ ասելու են վախեցավ, շատվորի դհիցը էլավ. էթամ մեչտեղը կաննեմ, բարև տամ, որ դիհը բարևս առնի՝ էն դիհն էթամ»:

Գնաց մեչտեղը կաննեց, բարև տվուց. քչվորը բարևն առավ։ Գնաց քչվորի կուշտը։

Ասեց.– Դե՛հ, ետ դառեք, հաց եմ բերե ձեզ հըմար, հաց կերեք։ — Կռիվը հարհանդացրին, ետ դառան քաշվեցին մի ղրաղը, նստեցին հաց ուտելու։

Ասեց.– Մի վախենաք, ես ադըղը կպահեմ, ընչար ձեր հաց ուտիլը։ — Նրանք սկսեցին հաց ուտիլը, ինքն սկսեց կռիվ բաց անելը. կռվեց քառասունի հետ էլ, որին կոտորեց, որն էլ փախան գնացին: Վեց ախպերը պրծան, տեհան, որ էս հաց բերողը քառասնին էլ՝ որին կոտորել ա, որին փախցրել, ձիուցը վեր ա էկել, ձին ա ման ածըմ, արինն ու ջուրը խառնվել ա ու էթըմ. էտ վեց ախպերը մնացին սարսափած. իրար ասեցին թե.– Ւ՞՚նչ անենք որ էս մարթու լավության տակիցը դուս գանք։

Դրանց պուճուր ախպերն ասեց.– Մենք հլա մեր քվոր հըմար ինք կռվում. հարցնենք, տենանք էտ մարթը ով ա, մեր քիրը տանք դրան։

Գնացին ասեցին.— Դու ի՞նչ մարթ ես, որ էտ լավութինը մեզ արիր, մեզ հըմար հաց բերիր, մեր դուշմանին էլ կոտորեցիր։

Ասեց.— Ես այսինչ երկրի թաքավորի տղեն եմ, իմ անըմն էլ Նաչար-Օղլի:

Վեց ախպերն էլ ասեցին.—Համեցե՛ք, էթանք մեզ ղոնաղ։

Նաչար-Օղլին ասեց.— Է՛թանք։

Ընկան ճամփեն ու գնացին։ Գնացին, գնացին հասան իրանց ամարաթին։ Տեհան, որ իրանց հասարի պատի մի դիհը քանդած ա: — Վա՜յ,— ասեցին,— մենք մնացինք ամոթով էս տղի կշտին, մենք գնացել ենք կռիվ, էկել են մեր քիրը փախցրել, տարել։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, խի՞ ըտենց տխրեցիք։

Ասեցին.— Ախպե՛ր, մենք գնացել ինք կռվելու, էկել են մեր քվորը տարել են։

Ասըմ ա.— Վա՛խիլ մեք. էտ պատը ես եմ քանդել, հրեն իմ ախպերն էլ ձեր քվոր կշտին նստած ա։ — Իրար հետ նի են մննըմ նեքսև, ձիանը կապում են, նի՝լնում են վիրև, տենըմ են ընդուր պես մինն էլ քվոր կշտին նստած։

— Դե՛,— ասըմ են,— էս մեր քիրն ա, էս էլ քու ախպերը, մենք հըմի էլանք ութը ախպեր, մեր էս քիրն էլ քեզ ենք տալի, ուզըմ ես՝ դու առ, ուզում ես՝ տուր ախպորդ։

— Ախպերտինք, որ ինձ եք տալի, ես էլ տալիս եմ իմ ախպորը։

Օխտն օր, օխտը քշեր հարսանիք են անըմ ու պսակըմ դրանց։

Էտ վեց ախպերը, մեկն էլ Նաչար-Օղլին ամեն օր էթըմ ին, ավրուշ բերըմ ին տուն, Միրզա-Վալին ու իրանց քիրը էփըմ ին, ուտըմ-խմըմ: Դրանց քառասուն օթախ ա ըլըմ, եռեսուն ըննի բլանիքը տալիս են Միրզա-Վալուն, մնի բլանիքը ախչկա ձեռին ա ըլըմ։ Ախչկանը թամբահ են անըմ, ասըմ.— Հը՛, էտ բլանիքը չտաս Միրզա-Վալուն։

Օրերի մի օրը, տունը խոլվաթ ա ըլըմ, – Միրզա-Վալին ասըմ ա.– Ախչի, խի՞ չես էտ օթախի բլանիքը տալիս, տենամ ի՞նչ կա էն օթախըմը։

Ասըմ ա.— Միրզա-Վալի, աստված վկա հեչ բան չկա ըտի, մենակ,— ասըմ ա,— մի բռնավոր կա, էկել էր որ ինձ փախցնի, իմ ախպերտինքը բռնել են, կանդալեքը դրել ոնները, ընտեղ կապել, ընչար պըտի սոված մնա ընտեղ, որ սատկի։

Ասըմ ա.— Չէ՛, պըտի բլանիքը տաս, էթամ տենամ ինչ տեսակ բռնավոր ա։

Վերչը ախչկա ճարը կտրվըմ ա՝ բլանիքը տալիս ա, ասըմ ա.— Միրզա-Վալի, տար դուռը բաց արա, նա քե ա՛լբիալը՝ կճանանչի, կասի. «Միրզա-Վալի ջան, հանա թուրդ, ինձ տու, մեռնեմ»։ Թուրդ որ տվիր, կասի. «Օխա՜յ, մին էլ տուր», չտաս, ասա. «Մորիցս մին եմ էլել», թե չէ կսաղանա քեզ կտա, դու կմեռնես։

Միրզա-Վալին բլանիքն առավ, գնաց դուռը բաց արուց, տե հավ, օ՛հ, հրես մինը կանդալաղըմը կապած, օխտը թիզ միրուքն ա, մի թիզ՝ բոյը։

Ասեց.— Բարո՛վ, Միրզա-Վալի,— ասեց,— հանա թուրդ տո՛ւր, ես մեռնեմ, բոլ ա ըստեղ տանջվեմ։

Միրզա-Վալին թուրը հանեց ու տվուց։

Ասեց.— Օխա՜յ, Միրզա-Վալի մին էլ տո՛ւր՝ մի լավ մեռնեմ։ — Միրզա-Վալին մին էլ տվուց, ախչիկը հասավ որ կուռը բռնի, չկարաց, օխտը թիզ միրուքը, մի թիզ բոյը կանդալեքը եռացրեց, կտրտեց, մի սիլլա տվուց Միրզա-Վալուն, Միրզա-Վալին մեռավ, նա ախչիկը քցեց շալակն ու փախավ։

Իրիկունն օխտն ախպերն ավի տեղիցն էկան. էկան տեհան, որ տանը «նա թաս վար, նա համամ»[2]: Վեց ախպերով էլ ալբիալը իմացան, ասեցին.— Կարող ա դուռը բաց արած ըլի։ — Գնացին տեհան, որ Միրզա-Վալին վեր ընկած, ուշքը գնացած, օխտը թիզ միրուքը, մի թիզ բոյը չկա, ախչկանը վեր ա կալել, տարել։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, էս ի՞նչ բան ա։

Ախպերտինքն ասեցին.— Դրան էսա չորս ամիս ա բռնել ինք, որ էս օթախի միչին սատկեր. քու ախպերը դուռը բաց ա արել, քու ախպորը տվել ա էս օրը քցել, մեր քվորն էլ վեր ա կալել, տարել։

— Բա,— ասըմ ա,— ո՞ւր պըտի տարած ըլի, տեղը չե՞ք իմանըմ։

Ասըմ ա.— Չէ՛, չենք իմանըմ, նա մի վիրունի բան ա, ով ա գիտում ո՛ւր ա տարել։

— Դե,— ասըմ ա,— քշերը կքնենք, առավոտը կլիսանա, ես դրա քամակիցը կէթամ։

Առավոտը վեր են կենում, Նաչար-Օղլին ասըմ ա.— Ախպերտինք, իմ ախպերը քառասուն օր ձեզ ամանաթ, թե ընչար քառասուն օրը էկա՝ էն ա էկա, թե չէկա՝ յա իմ ախպորը սըպանեք, յա թողեք՝ էթա իրա հոր տունը։

Ասըմ են.— Շատ լա՛վ։

Նաչար-Օղլին նստըմ ա իրա ձին ու ասըմ ա.— Դե՛հ, մնացեք բարին, ես էթըմ եմ։

Նաչար-Օղլին տանիցը դուս գալուն պես, վեց ախպերը Միրզա-Վալուն փաթաթըմ են սանիցը, ճրաքը դնում գլխին, շինում են ճրաքթաթ, ասըմ են.— Քու տեղը էտ ա, մեր քվորը կորցրիր, էն թավուր տղամարթն էլ դենը գնաց, յա գա՝ յա չգա:— Օրը մի ժում հաց են տալի, էն էլ քիչ-միչ:

Գանք, խաբարը տանք Նաչար-Օղլուց:

Նաչար-Օղլին էթըմ ա, շատ ա էթըմ, քիչ, աստված գիտա, տենըմ ա հրես մի տղամարթ մի հանդի գլխի մի ջեյրան բռնած: Էտ ջեյրանը բաց ա թողում, էրկու ջաղացաքար ծափ տալով վազըմ ա եննուցը, կալնըմ ա:

Ասըմ ա վա՛յ, էս ինչ թավուր ղվաթի տեր ես, որ ջաղացաքարը ծափ տալով էթըմ ես ջեյրանը կալնըմ:

— Տղեն Նաչար-Օղլին ա, որ վեց ախպոր քիրն առել ա, նըստել, ուտըմ-խմըմ ա:

Ասըմ ա.— Ա՛յ տունդ շինվի, ես եմ Նաչար-Օղլին:

Ասըմ ա — Որ դու ես, ո՞ւր ես էթըմ:

Ասըմ ա.— Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էկել ա իմ կնիկը փախցրել ա, տարել, էթըմ եմ ետևիցը, որ քթնեմ։

Ասըմ ա.— Որ ըտենց ա, ես էլ քո ընգերը, — բաց ա թողնըմ ջեյրանին ու ասըմ.— Ջեյրան, գնա՛, քու արևի ձենն ածա[3]:

— Մեկ չըլենք, էրկու ըլենք,— ասում ա Նաչար-Օղլուն ու էթըմ են։ Շատ ու քիչը աստված գիտա, տենըմ են մի ձորի միչի հրես մի մարթ կա, ահագին քարափները վեր ա ունըմ, տանըմ իրար գլխի դնըմ:

— Բա,— ասըմ ա,– մարթն էլ էս ղգար ղվաթ կունենա՜, էդ քարափները դու ո՜նց ես վեր ունըմ։

Ասըմ ա.— էս ի՞նչ ղոչաղութին ա, տղեն Նաչար-Օղլին ա, որ վեց ախպըր քիրը առել նստել, ուտըմ-խմըմ ա։

Ասըմ ա.— Ես եմ Նաչար-Օղլին, որ էն օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը իմ կնիկը փախցրել ա տարել, էթըմ եմ քամակիցը:

Ասըմ ա.— Ախպե՛ր, իմ արինն էլ քու արնի հետ, էրկու չըլենք՝ իրեք ըլենք. ես էլ եմ գալի քու հետ։

Էթըմ են մի վայրենի մեշըմ վե գալի։ Ըտեղ քար են բերըմ, փետ են բերըմ, մի դագա են շինըմ, միչին սաքինաթ են անըմ: Օրա են դնըմ, օրը մեկը ետ ա ընկնըմ ըտեղ հաց էփըմ, կիրակուր էփըմ, էն էրկուսը էթըմ են ավղուշ: Էտ առաչին սրեն ջեյրան բռնողինն ա: Ջեյրան բռնողը օջաղը վառըմ ա, հացը թխըմ ա, ավերը[4] էփըմ ա, ղրաղ ա դնըմ, մին էլ տենըմ ա, ըհը, հրես օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էկավ:

Գալիս ա, ասըմ ա. — Բարև քե՛զ, ջեյրան բռնող, — ասըմ ա, — սոված եմ, ինձ մի քիչ հաց տու՝ ուտեմ։ — Բռնըմ ա էրկու հաց ա տալի, էրկու էլ ավ։ Մինը մի հացի մեչ ա կոլոլըմ, մինը՝ մի հացի, մինը ճխտըմ ա մի պլտուխը, մինն էլ ճխտըմ ա էն մի պլտուխը։

Ասըմ ա. — Ա՛յ տնաշե՛ն, ծանդր կե, էլի կտամ, ի՛նչ ես ըտենց ուտըմ:

Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը քաշըմ ա մի սիլլա տալիս ջեյրան բռնողին, թե. — Դու ո՞վ ես, որ ինձ էտ խոսքը ասըմ ես։

Ջեյրան բռնողի ուշքը էթըմ ա, վեր ընկնըմ։ Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էլած-չէլածը հավաքըմ ա, տանըմ։

Քաշըմ ա արանքը մի սհաթ, ջեյրան բռնողի ուշքը գլուխն ա գալի, բերըմ ա մի մեծ շոր փըթաթըմ ա գլուխը, կրակ անըմ, որ նորից հաց էփի, որ ախպերտինքը գան ուտեն։

Ընչար դրա հանգը-հունգը, ախպերտինքը գալիս են, տենըմ են, հլա չի էփե, գլուխն էլ մեծ-մեծ շոր ա փըթաթել։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Խի՞ ես ըտենց:

Ասըմ ա .— Գլուխս շատ փիս ցավըմ ա, մեռնըմ եմ։

— Դե՛հ, — ասըմ ա, — բան չկա, դու ղրաղ նստի, մենք կեփենք — էփըմ են, ուտըմ, քշերը քնըմ, առավոտը լիսանըմ ա, էլի պըտի իրենց գործին էթան, էն օրն էլ սրեն ընկնըմ ա քարափ վեր ունողին:

Քարափ վեր ունողն էլ բերըմ ա օջաղը վառըմ, հաց թխըմ, ավերը էփըմ, պրծնըմ, մին էլ տենըմ ա օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորն էկավ։ — Ըհը, — ասըմ ա, — էս էր ջեյրան բռնողի գլխացավը։

Գալիս ա ասըմ ա. — Բա՛րև քեզ, քարափ վեր ունող։

Ասըմ ա. — Բա՛րով, հազա՜ր բարի էկար, հաց բերեմ, կե՛։ — Բերըմ ա իրեք հաց ա տալի, իրեք էլ ավ տալի: Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը կես ա անըմ, կեսը ճխտըմ ա մի պլտուխը, կեսը ճխտըմ մի պլտուխը։

Ասըմ ա. — Ա՛յ տնաշեն, ծանդր կե, էլի կըտամ կուտես։ Օխտը թիզ միրքավորը տեղից վեր ա կենըմ ու դրան սիլլա տաիս։ Տալուն պես ուշքը էթըմ ա. էլած-չէլածը թոփ ա անըմ, տանըմ: Մի էրկու սհաթ անց ա կենըմ ուշքը գալիս ա գլուխը, բերըմ մուխը դընըմ, էլի հաց էփի, ախպերտինքը հանդիցը գալիս են, տենըմ են օջաղը նոր վառել ա, ինքն էլ տնքըմ ա։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Էտ ի՞նչ բան ա, որ գլխներդ ցավըմ ա:

— Դե,— ասըմ ա, — ցավըմ ա, ի՞նչ պըտի անենք։

— Դե,— ղրաղ նստի,— ասըմ ա,— ես կէփեմ հացը։

Հացը էփըմ են, ուտըմ, խմըմ ու քնըմ:

Առավոտը լիսանըմ ա, սրեն ընկնըմ ա Նաչար-Օղլուն։ Դրանք էրկուսը էթըմ են ավ: Նաչար-Օղլին օջաղը վառըմ ա, հացը էփըմ ա, պրծնըմ ա, մին էլ տենըմ ա էն կշտիցը օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորն էկավ: Նաչար-Օղլին ասըմ ա.— Տղերանց գլխացավն էկավ:

Օխտը թիզ միրքավորը գալիս ա ասըմ.— Բա՛րև քեզ, Նաչար–Օղլի:

Նաչար-Օղլին ասըմ ա.— Բարով էկար:

— Հը՛,— ասըմ ա,– ի՞նչ ես ասըմ։

Ասըմ ա. — Ինձ հաց տու ուտեմ, սոված եմ։

Նաչար-Օղլին տեղիցը վեր ա կենըմ, մի սիլլա տալու քիմի վեր ա քցում, ասըմ.— Ա՛ռ քեզ հաց։

Շատ զիլ ծեծըմ ա, տանըմ ա ղրաղին, մի ծառից միրուքը ղայիմ փաթաթըմ, կապըմ, ինքը էթըմ թինկը տալի մնըմ։

Տղեքը հանդիցը գալիս են, տենըմ են որ էսօր մուխ չկա։

— Վա՞յ,— ասըմ են,— Նաչար-Օղլին մեռել ա, մենք էլի սիլլին դիմացանք։ Գալիս են, տենըմ են Նաչար-Օղլին ըսենց թինկը տված ա։

Նաչար-Օղլին ասեց.— Ձեր գլխացավը ըսօր էկել չի, բա ո՞նց պըտի ըլի:

Տղերքն ասեցին.— Նաչար-Օղլի, դրուստ չի էկե՞։

Ասեց.– Ո՞վ էր, որ պըտեր գար։

Ասեցին. — Ա՜յ տնաշեն, էն օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը գալիս էր մեզնից հաց ուզըմ, ուտըմ էր, եննա էլ վեր էր կենըմ մեզ սիլլա տալի, հացերը թոփ անըմ, տանըմ։

Նաչար-Օղլին ասեց. — Հըմի որ տենաք, կճանանչե՞ք նրան։ — Խի՞ չենք ճընանչի։

— Դե էկե՛ք, էթանք տեհեք:

Գնացին տեհան էտ անիրավը իր միրքովը էտ ծառը քոքահան ա արել, առել գնացել։

Նաչար-Օղլին ասեց.— Ոչինչ չկա, ախպերտինք, ծառի իզը մեզ կտանի նրա մոտ. հացը ուտենք, իզը բռնենք էթանք։

Նստեցին հաց կերան, վե կացան իզը բռնեցին, քամակիցը գնացին։ Գնացին, դեմ էլան մի էրի, տեհան ծառը մնացել ա դըրսևը, ինքը նի ա մտել նեքսևը։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, դե հըմի ըստեղ ա, որըդ սիրտ կանեք՝ նի մտնեք սրան հանեք։

Ջեյրան բռնողն ասեց.— Ինձ կախ արեք, ես կմտնեմ, կհանեմ։ Պարանը քցեցին կռնատակիցը, կախ արին։

Մի քիչ կախ արին, ասեց.— Էրվեցի՜, կրակվեցի՜, ինձ քաշեք։

Քաշեցին դուս։ Քարափ քցողն ասեց.— Այ, քո տղութինդ քեզ խռով, ի՛նձ կախ արեք:— Քարափ քցողին կախ արին, էն էլ ասեց.— Էրվեցի՜, վառվեցի՜, ինձ հանեք:— Նրան էլ հանեցին։

Նաչար-Օղլին ասեց.— Ինձ կախ արեք, որ ասի՝ Վառվեցի՜, կրակվեցի՜, չը հանեք:— Նաչար-Օղլուն կախ արին, ինչքան ասեց. «Էրվեցի՜, կրակվեցի՜» չը հանեցին։ Գնաց էրի տակին վեր էկավ։ Ընկավ էտ էրի մեչը ման էկավ, տեհավ, որ էրի մի ղրաղին օխտը թիզ միրքավորը գլուխը դրել ա էն ախչկա ծնկին, քնել ա։

Նաչար-Օղլին մոտ գնաց, բարով տվուց։

Ախչիկն ասեց.— Բարով, հազար բարի, Նաչար-Օղլի, դու ըստե՞ղ։

— Ի՞նչ ես զարմանըմ: Հըմի ի՞նչ անեմ, թուրը քաշեմ, տամ սըպանե՞մ։

Ասեց.— Ես որ ըստե նստած եմ, տալ մի՛, մի բարց տուր դնեմ գլխատակը, ես վե կենամ, եննա դու գիտաս։

Նաչար-Օղլին բարցը տվուց, ախչիկը դրուց գլխատակը, տեղիցը վե կացավ, հեռացավ։

Նաչար-Օղլին ասեց.— Հըմի քնած տամ սըպանեմ նամարդութուն կըլի, վե կացնեմ, նոր տամ:— Ինչ թահըր բրթեց, չվեկացավ, թուրը հանեց, նրա կրնկի մեչը կոխեց պտըտեց, նոր աչքը բաց արեց, տեհավ Նաչար-Օղլին ա, էլ ետ աշկը խփեց։ Ասեց.— Վե՛ր, նա՛մարդ, խի՞ ես քնըմ։

Ճարը կտրվեց վե կացավ: Էրկուսը առան իրար, Նաչար-Օղլին շլինքը ոլորեց, տակը դրեց, քաշեց թրով շլինքը կտրեց։ Խեղճ ախչիկը սըպռել, պատին էր կպել։ Տեհավ Նաչար-Օղլին սըպանեց նրան, սիրտ առավ, էկավ փաթըթվավ նրան։

Ասեց.— Նաչար-Օղլի, հըմի արի, սրա հարստութունը տե՛ս:— Տարավ մեկ-մեկ շանց տվուց, էլ աշխարքըմը ապրանք, խալի-խալիչա, փող չէր մնացել, թալանել բերել, կիտել էր ըտեղ:

Նալար-Օղլին ինչ կա՝ հավաքեց, բերեց ծակի աղաքը, ձեն տվուց իրա ընկերներին, ասեց.— Տղեք, պարանը կախ արեք:— Ապրանքը կախեց պարանիցը քաշեցին տղեքը:

Ախչիկն ասեց.— Նաչար–Օղլի, արի քեզ քաշեն հանեն, եննա դու ինձ կհանես։

Նաչար-Օղլին ասեց.— Չէ, հըլա քեզ հանեն, եննա ինձ կհանեն։

—Տե՛ս,—ասեց ախչիկը,—ինձ տենողը քեզ չի հանիլ. արի դու դուս արի, եննա էլ ինձ դու կհանես։

— Ա՜յ ախչի,— ասեց.— ըտենց բան չի ըլի, նրանք իմ լավ ախպերտինքս են, ինձ ըստեղ չեն թողալ։

Ասեց.– Նաչար-Օղլի, դու գիտաս, բան ա, որ քեզ չհանեցին, հրեն էն օթախըմը իրեք ղոչ կա, մինը սև ա, մինը՝ կարմիր, մինը՝ սիպտակ, ղայրաթ կանես, քեզ կքցես սևի վրեն, սևը կքցի կարմրի վրեն, կարմիրը կքցի սիպտակի վրեն, սիպտակը կհանի քեզ լիս աշխար:

Ախչիկը քաշեցին հանեցին, տղեքը տեհան, որ լիսն էրեսիցը կաթըմ ա, մասլահաթ արին, որ Նաչար-Օղլուն չհանեն, մինը ախչիկը վեր ունի, մինն էլ՝ մալ ու դովլաթը: Էնքան Նաչար-Օղլին ձեն տվուց.— Ա՛խպերտինք, ինձ հանե՛ք ֆորիցը,— մինն էլ ա հ՚անգաջ չարին։

Նաչար-Օղլին սրտի հերսից գնաց դըբա ղոչերը. գնաց շշկլութունից իրան քցեց սիպտակի վրեն, սիպտակը քցեց կարմրին, կարմիրը քցեց սևին, սևը տարավ մութ աշխար:

Նաչար-Օղլին էտ մութ աշխարըմը գնաց, շատ ու քիչը աստված գիտա, գնաց տեհավ մի ծեր հալիվոր իրեք ճամփի մեչ նստած ա։

Ասեց.— Բարի օր քեզ, ա՛յ բարի։

Ասեց.– Հազար բարին էկար, ո՛րթի: Ասեց.— Բա՛բի, ջան, ղարիբ մարթ եմ, էս իրեք ճամփից ո՞րն ա դըբա լիս աշխար էթըմ:

Ասեց.— Ո՛րթի, դու ո՞ր երկրացի ես, որ լիս աշխարն ես հարցնըմ:

Ասեց.— Բա՛բի, ես լիս աշխարիցն եմ, Նաչար թաքավորի տղեն եմ:

Բաբին ասեց.— Վա՜յ, խեղճ տղա: Որթի, էս աչու կռանդ ճամփով կէթաս. էնքան կէթաս, մի պառավ կնիկ, մի չոր քարափի վրեն նստած լաց ա ըլըմ, նրա մինուճար տղեն եռեսուն տարի ա կորել ա, նրա հըմար լաց ա ըլըմ, կէթաս էն պառավի ոնները կընկնես, կասես. «Նանի ջա՛ն, քու մեկուճար տղի արևը սիրես, ինձ մի ճամփա շանց տու, էթամ լիս աշխար։ Ես էլ քու տղի պես մինուճար եմ»: Դե գնա՜, աստված քեզ հետ, էն պառավը մի բան կասի։

Տղեն ընկավ ճամփա ու գնաց։ Շատ ու քիչը աստված գիտա, տեհավ մի չոր քարափի վրա մի կնիկ նստած լաց ա ըլըմ։ Էտ պառավին բարով տվուց ու լաց էլավ, ընկավ ոնները: Ասեց.— Նանի ջա՛ն, քու աստծու սիրու խաթեր, ինձ մի ճար արա, քու մեկուճար տղի արևը սիրես, ինձ մի ճար արա։ Ես էլ եմ մինուճար, լիս աշխարի ճամփեն շանց տու ինձ։

Ասեց.– Բա՜ ա՜յ որթի, ես ի՜նչ ճամփա շանց տամ քեզ:– Ասեց.– Ա՛յ որթի, գնա, առաջիդ մի մեծ մեշա կա, ըտեղ մի մեծ ծառ կա, էտ ծառի վրին մի Զմբուռ ղշի բուն կա, ղուշը էն բնումն ա, էս իրեք տարի ա նրա ոտը յարա ա, նրան ուրիշ ղշեր են բան բերում տալի՝ ուտըմ ա, թե կարաս առանձին նրա ոտի յարեն փլցնես, ընենց որ ղուշը քեզ չըտենա, որ բլեց՝ յարեն կդինջանա, քեզ ձեն կտա։ Կասի. «Ո՞վ եք, ինս եք, ջինս եք, ֆողածին եք, հրեղեն եք, դուս եկեք, ինչ ուզում եք՝ կտամ»։ Նոր դու նրա աշկին կերևաս, նա կհանի լիս աշխար քեզ։

Տղեն պառավիցը շնորակալ կըլի ու ճամփա կընկնի կէթա։ Կէթա էտ մեշի միչովը՝ ընչար էտ մեծ ծառին ռաստ կգա։ Մտիկ կանի, կտենա, դրուստ որ, ահագին Զմբուռ ղուշը ըտեղ մալամիշ ա ըլըմ։ Կէթա մի երկա՜ր ձող կկտրի, կբերի իրա դանակը կկապի էտ ձողու ծերիցը, ծառիցը մխելի հեռու մի փոս կքանդի, կգա ծառի տակը կկաննի ու ձողին կմեկնի, յարին դանակով կտա։ Տալու պես յարեն կփլչի, ինքը կփախչի, կմտնի էն փոսի մեչը։ Ղուշն իրան փարալամիշ կանի, ծառի ճղերը կջարթոտի, չորս ղրաղը թամաշ կանի, որ մարթ ընկնի ձեռը՝ փարչա-փարչա անի: Մի քիչ եննա ոտը կդինջանա. կասի. «Օխա՜յ, ոտս դինջացավ, ինս եք, ջինս եք, ֆողածին եք, հրեղեն եք, ինչ որ ուզեք՝ կտամ»:

Տղեն ֆորից դուս կգա, կասի.— Ես եմ արե, Զմբո՛ւռ ղուշ:

Կասի.– Հը՛, հողածին, ասա տենեմ ի՞նչ ես ուզըմ՝ տամ:

Ասեց.— Ոչինչ բան եմ ուզըմ, ինձ հանես լիս աշխար։

— Այ հա՜յ,— ասեց,— մի տարի առաչ էկած ըլեիր: —Ասեց.— Տղա՛, ըտեղ մի մոտիկ գեղ կա, համաջա միս են մորթըմ, գնա, օխտը ղոչի դմակ առ բե:

Տղեն գնաց էտ գեղը, օխտը ղոչի դմակ առավ, բերեց ղըշի կուշտը, Ղուշը թևերը փռեց, նստեց: Նաչար-Օղլին դմակը վրին դարսեց, ինքն էլ նի էլավ, միշկին նստեց:

Ասեց.— Դե, ես թռչըմ եմ, ինչդար ղու անեմ, մի դմակ կքցես բերանս:

Ամեն ղու անելիս մինը քցեց, էկավ վերչի դմակը ձեռիցն ընկավ գետինը: Մեկ էլ ղու արուց՝ դմակ չկար, ձեռը քցեց իրա փափուկ մսիցը պոկեց ու քցեց բերանը: Ղուշը տեհավ դմակը փոխվեց, էս ուրիշ բան ա, լիզվի տակին պահեց, ընչար հանեց լիս աշխար, ընտեղ վեր էկավ:

— Հը՛,— ասեց.– տղա՛, դե գնա, լիս աշխարն ա, գնա քու մուրազին հասի:

Տղեն ուզեցավ որ էթա, չկարացավ էթա։

Ասեց.— Դե ա՛րի, արի,— հանեց լիզվի տակիցը միսը, դրուց տղի պոկած տեղը, ասեց. — Ւմ բմբլից մինը պոկա, թքոտա քսա, կլավանա: — Տղեն բմբլիցը մինը պոկեց, թքոտեց, քսեց յարին, լավացավ, վերկացավ գնաց:

Գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտա, գնաց հասավ էլ էն զաղի առաչը, տեհավ, որ իրա էրկու հընգերը, էն ախչիկը ընտեղ են, գնաց բարով տվուց նրանց:

Նրանք էլ բարովն առան, մինը մնին ասեց.— Ադա՛, կասես էս Նաչար-Օղլին ըլի:— Էն մինն էլ ասեց. — Չէ՛,— նա ո՞րտեղ ա ընկել, որ դուս գա:

Նաչար-Օղլին ասեց.— Բարեկամնե՛ր, ի՞նչ բան ա, որ դուք ըտեղ կաննել եք:

Նրանք ասեցին.— Ախպե՛ր, ղարիբ մարթ ես, պատահել ես ըստեղ, էս մալ ու դովլաթը, էս ախչիկը էրկսիս մեջտեղն ա, հըմի սա զըմ չենք, ես ասըմ եմ. «Մալ ու դովլաթը դու վե կալ, ախչիկը՝ ես»,— Նա ասըմ ա. «Չէ՛, համ պըտի մալ ու դովլաթը կիսեմ, համ ախչիկը»:

Ասըմ ա.— Էտ մալն ու դովլաթը ու ախչիկը ձեզ ո՞րտեղան ա։ Ասըմ են.— Ախպե՛ր, քեզ դուզն ասենք, էս մալն ու դովլաթն էլ, էս ախչիկն էլ Նաչար-Օղլունն ա, էտ մարթը նի մտավ էս էրի մեչը, էտ մալն էլ, էս ախչիկն էլ ընտեղից հանեց, մենք էլ նամարդութուն արինք, նրան թողեցինք էտ ֆորի մեչը, հըմի մենք էլ սազըմ չենք, յոլա չենք էթըմ։

— Բա էտ ձի՞ն,— ասեց:

— Էտ ձին էլ ա նրանը։

Ոտը դրուց ձիու զանդուն, նի էլավ ձին, ասեց.— Ես ո՞վ եմ, ջեյրան բռնող։

Թե.— Վա՜յ է՛, Նաչար-Օղլին ես։

— Դե,— ասեց նամարդներ, չեմ ուզըմ ձեզ սըպանեմ, դուք արիք, ես չեմ անի, առեք էս մալ ու դովլաթը ձեզ, ես վեր ունեմ էտ ախչիկը հասնեմ իմ մուրազին։

Վե կալավ ախչկանը, ընկավ ճամփա ու գնաց։ Մնացել ա մի օր, որ քառասուն օրը թըմամի։

Դևերի հինգ ախպերը ասըմ են.— Միրզա-Վալուն սըպանենք,— պուճուր ախպերը թողըմ չի, ասըմ ա.— Թող քառասուն օրը թըմամի, եննա։

Պուճուր ախպերը նի էլավ ամարաթի կտուրը, տեհավ հեռվանց մի թոզ ու դուման ա գալի, վեր էկավ ախպորտանցն ասեց.— Ա՜յ ձեր տունը քանդվի, Նաչար-Օղլին էկավ, վեր՚իեք Միրզա-Վալուն ազատենք ըտեղան:

Վե կացան շշկլած, Միրզա-Վալու պարանը քանդեցին, տարան մեկ էրկու կուժ ջուր լցրին վրեն, լեղացրին, ձեթըմը կորած էր, շորերըն էլ փոխեցին, տարան վիրի դիհը նստացրին։

Էկավ Նաչար-Օղլին, մոտացավ ամարաթին, վեց ախպերն էլ վազեցին դրա առաչը.— Բարո՛վ, հա բարո՛վ, հազա՛ր բարով, ամեն փորցանքից ազատ,— բարովեցին Նաչար-Օղլուն էլ, քվորն էլ, տարան նեքսև։

Նաչար-Օղլին ասեց. — Ա՜յ տղեք, բա Միրզա-Վալին ո՞ւր ա։

Ասեցին. — Մի քիչ նաչաղացել ա։

Գնացին նեքսև, տեհան որ Միրզա-Վալին թեք ընկած տնքըմ ա։ Նաչար-Օղլին ասեց. — Միրզա-Վալի, էս է՞նչ ես էլել:

Ասեց. — Օ՜ֆ, չեմ իմանըմ, գլուխս ցավըմ ա:

Դևերի պուճուր ախպերը տեհավ, որ Միրզա-Վալին էտ բանը պըտի հայտնի, առաչ ինքը հայտնեց:

Ասեց.— Նաչա՛ր-Օղլի, որ օրը որ դու տանիցը դուս ես էկել, էն օրն,— ասեց,— իմ ախպերտինքը սրան շինել ին ճրաքթաթ ընչանք էսօր, հենց նոր ա հետ ենք արել: Հինգ օր առաչ ուզըմ ին փչացնեն, ես չեմ թողել, հրեդ քո ախպերն ա, հարցրու տես:

Նաչար-Օղլին ասեց.— Միրզա-Վալի, հա՛, ըտե՞նց ա:

Ասեց.— Ըտենց ա՛:

— Դե,— ասեց,— վե կաց տեղիցդ:

Դևերի պուճուր ախպորն ասեց.— Գնա՛, ձիանը թամքա, մի ձի էլ քու հըմար թամքա, ա՛յ տղա:

Տեղիցը կաննեց ինքը, ասեց.— Ես էս տան չորս պատերիցն եմ շնորակալ, ոչ թե ձեզանից, որ դուք էս վատութունն իմ լավութունի առաչը բերիք,— ասեց ու իր ձին ինքը նի էլավ, մի ձի ախչիկը նի էլավ, մի ձի՝ Միրզա-Վալին, մի ձի էլ՝ պուճուր ախպերը ու ընկան ճամփա, գնացին դըբա իրա հոր տունը:

Գնացին, մի վայրենի մեշի թուշ էլան։ Տեհան էտ մեշի գլխիցը մի ջեյրան փախավ, ընկավ մեշեն։ Նաչար-Օղլին ձին քշեց դրա քամակը. գնա՜ց, էտ ջեյրանը մի էրի մեչ մտավ կորավ։

Նաչար-Օղլին ձին կապեց ծառիցը, թուրը քաշեց ու գնաց դըբա էրը։ Գնաց տեհավ որ մի պառավ, մի մեծ թեշիկ մանըմ ա, մի մեծ արճիճ քցել ա բերանը ծամըմ ա, ասեց.— Է՛յ քավթառ, ջեյրանս էկավ ըստեղ, տեղն ասա։

Ասեց.— Քավթառը հերդ ու մերդ ա. էն ա, էն զաղեն մտավ, գնա հանա տար, էլ ինձ ինչի՞ ես ըտենց ասըմ։

Նաչար-Օղլին գնաց էն մի զաղի մեչը, որ քթնի ջեյրանին, տեհավ ջեյրանը դառել ա մի հուրի-փերի ախչիկ, դևը դրել ա գլուխը ծնկանը, քնել ա։

Բարով տվուց ախչկանը, ասեց.— Ախչի, ջեյրանը էկավ մտավ ըստեղ ի՞նչ էլավ։

Ասեց.— Սո՛ւս, սո՛ւս. Ջեյրանը ես եմ, դևը կզարթնի, մենձ թիքեդ անգաջդ կթողա։

Ասեց.—Դուս գնա, հըմի զաղի դուռը շարեցին, որ քեզ սըպա նեն։ Գնա առաչ էն շարող պառավին սըպանի, եննա արի սրան սըպանի։

Նաչար-Օղլին դուս էկավ դուռը, տեհավ պառավը ահագին քարափներ բերում ա, դռանն ա դեմ անըմ:

Նաչար-Օղլին ասեց.— Պառա՛վ, էտ ի՞նչ ես անըմ:

Ասեց.— Պառավ է՛լ, պառավի տղա էլ. ֆողեմ գլուխդ, ես ինձ հըմար հաղ չանեմ, թե դու՝ ի՞նչ ես անըմ:

Նաչար-Օղլին թուրը հանեց ու տվուց պառավին։

Պառավն ասեց.— Վա՜յ, թիկունքդ գեննին մաշի, տարավ իմ Ջեյրանին:

Պառավը փչացավ. Նաչար-Օղլին ետ դառավ, գնաց Ջեյրանի կուշտը, ասեց.— Ջեյրա՛ն, բա ի՞նչ անեմ:

Ասեց.— Նաչար-Օղլի, էտ թրովդ սրան չես կարա սըպանի, սրա ֆոքու թուրը էն ա՛, էն կպրե կարասի մեչն ա, գնա էն թուրը հանա, բեր տուր դրանով սըպանի:

Նաչար-Օղլին գնաց ձեռը քցեց թրին, քաշեց, քաշեց մեկ անքամ՝ չէկավ, մեկ էլ աստված կանչեց ու քաշեց՝ մի քիչ տեղիցը եռաց, մըն էլ քաշեց՝ թուրը զրնգալեն դուս էկավ, բերուց։

Ջեյրանն ասեց.— Տղա, մի՛ անքամ կտաս, որ կասի՝ Մեկ էլ տո՛ւ, չես տա, կասես. «Մորիցս մին եմ ըլել»։ — Ախչիկը դևի գլուխը վե դրուց ու հեռացավ։

Նաչար-Օղլին թուրը քաշեց ու տվուց:

Դևն ասեց. — Օխա՜յ, կռներիդ ղուրբան, մեկ էլ տուր։ — Նաչար-Օղլին ուզըմ էր մին էլ տար, Ջեյրանը վազեց, կուռը բռնեց։

Ասեց.— Չէ՛, մորիցս մին եմ ըլել, չեմ տալ։

Դևն ասեց.— Վա՜յ, քու սարվացնողի մեշկը կոտրի,—ու չորացավ:

Ջեյրանն ասեց.—Դե արի, Նաչար-Օղլի, մալ, դովլաթ, խազնա սրան ունի, բարցա տար:

Ձիանը բարցեցին, ախչիկն ու տղեն նի էլան գնացին: Գնացին էնտեղ, որ Միրգա-Վալին, ախչիկն ու դևը կաննած իրեն են մտիկ տալի: Ըստեղ նոր էկան Ջեյրանին բարևեցին, ծանոթացան:

Նաչար-Օղլին ասեց. — Միրզա-Վալի, էս ախչիկը քեզ, էս Ջեյրանն էլ ինձ, մինն էլ մեր հոր քաղաքըմը կքթնենք մեր դև ախպորը։ — Ասեցին ու ընկան ճամփա գնացին դըբա իրենց հոր տունը: Մին օր, էրկու օր գնացին, հասան իրենց հոր հանդին, տեհան հանդըմը հրես մի մարթ ջուր ա անըմ։

Նաչար-Օղլին ասեց.— Ա՜յ մարթ, արի քեզ փող տամ, գնա թաքավորին ասա. «Աշկդ լիս, քու տղեն, քու ախպոր տղեն հրեն գալիս են»:

Էտ մարթն ասեց.— Վա՜յ, քու հեր թաքավորը էնքան ծերացել ա, որ ա՜շկերըմը լիս չկա, էնքանա, որ թախտըմը նստած ա:-Մարթը գնաց աշկալիսեք տարավ. թաքավորը իրա զորք-զորապետը ղրկեց տղի աղաքը: Էկան դափով, զուռնով, նայով, սաղով, դամով ուրախութեն անելով տարան թաքավորի պալատը։

Թաքավորը տեղիցը վե կացավ, կուռը բռնեցին, գնաց տղի առաչը, ճակատը պաչեց, հարսին օրհնեց, տարավ նեքսև:

Հ՚էքսի օրը մի ախչիկ էլ դևի հըմար քթան, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, իրեքին էլ պսակեցին, Նաչար-Օղլուն էլ դրին իրա հոր տեղը թաքավոր։ Միրզա-Վալին էլավ նազիր, դև Ասլանն էլ էլավ վազիր։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։


  1. Տխուր (ծանոթ. բանահավաքի)
  2. Բառացի՝ «Ոչ թասը կա, ոչ բաղնիքը», «ոչինչ, ոչ ոք չկա» նշանակությամբ (ծանոթ. կազմողի):
  3. Ազատ շրջիր, (ծանոթ. բանահավաքի):
  4. Որս, (ծանոթ. բանահավաքի):