Ների՛ր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ների՛ր

Նիկոլայ Նեկրասով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Ների՛ր


Ների՛ր… Մ՛ի հիշիր դու օրերն անկման,
Օրերը վըշտի և վըհատության.
Մի՛ հիշիր ո՛չ ցավ, ո՛չ դառն արտասուք.
Ո՛չ խանդոտ սըրտի զայրույթ ու հուզմունք։

Բայց, ա՜խ, այն օրերն, երբ ոսկեպըսակ
Մեզ փաղաքշում էր գարնան արեգակ.
Երբ մեր ուղին էր պայծա՜ռ, լուսավա՜ռ,—
Այն օրերն օրհնի՛ր և մի՛ մոռանար։