Jump to content

Ներսս թոնիր է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ներսս թոնիր է...
Չափից ավելի ուժեղ է վառվում
Քո ձեռքով վառած կրակը իմ մեջ,
Սիրո՜ կրակը...
Մի քիչ ջուր ցանիր,
Որ երբ ցանկանաս հաց հանել թոնրից,
Չայրվի գոնե քո դեմքը, սիրելիս...