Նկարեցի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հասունության հասակի պես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Նկարեցի)

Վարդան Հակոբյան

Անծանոթ մարդու
***

Նկարեցի աչքերի մեջ -
Արեւն՝ առանց մայրամուտի,
Գարունն՝ անանց,
Հոգու թրթիռ վարդն՝ առանց փուշ
Եվ ծաղկի պես սերը անբիծ...
Աչքերիս մեջ
Նկարեցի աշխարհն այսպես
Ու կյանքն ասաց.
                - Կատարյա՛լ չէ: