Jump to content

Նորին Գրիգորիսի ասացեալ — Դու դրախտ Եդեմայ տընկեալ յանեղէն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

20

ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ

Դու դրախտ Եդեմայ տընկեալ յանեղէն,
Ի յելս արևու տեղիք լուսեղէն,
Ծառօք ու ծաղկօք պըտղովք շողեղէն,
Զոր շրջափակեալ պահէ սերովբէն:

Որպէս զնախաստեղծըն գեղաղէշ ես,
Տիպ և գաղափար տեառն աստուծոյ ես,
Պատկերով պատաեալ քան զՄիքայէլ ես,
Ի հոդեղինացըս հըրեղէն ես։

Թափանցիկ լուսով ակըն արևու,
Լիալիր լուսին մեղմով գընաս դու,
Աստըղ վառ ի վառ, ցօղ առաւօտու
Եւ աւետաբեր հողմըն հարաւու:

Լեառըն Սարարադ, Կարմեղ և Սինա,
Թաբոր ւ Ահերմոն նման Բեթելայ,
Քօհի Սրանդէլ և փուռ քէմիայ[1],
Ով ի քեզ դիմէ շուտ փարթամանայ:

Վըտակ Եդեմայ և գետ Յորդանան,
Սելովմայ աղբիւր և ջուր ես յուզման,
Անկեալ եմ հիւանդ մերձ առ քոյդ դրան,
Սպասեմ հանապազ ես առողջութեան:

Փայլուն մարգարիտ ի մէջ սադաֆին,
Յահագնատեսիլ յատակըս ծովին,
Զոր գաս ի ցամաք ձեռօք լողնորդին,
Եաղութ ու զըմրութ, գոհար մեծագին:

Վերնոց վեհագոյն և աշխարհի գարդ,
Ուշիմ և խոհեմ ւ անօրինակ մարդ.

Նոճի, մրտենի, սանտալի և սարդ,
Նումանի ծաղիկ և փըթըթեալ վարդ:

Ցարեայ շըրջեցայ ի մէջ գիշերոյս,
Խընդրեցի գտայ զիմ աչացըս լոյս.
Եկ իմ գեղեցիկ քրքում և նարդոս,
Ոչ թողից ըզքեզ մօտ ի տուն գինոյս:

Կեփազայ ոսկի և մաքուր արծաթ,
Վարսօք վայելուչ որպէս ըզթուխ սաթ,
Ով որ տեսանէ, դառնայ մաղասկաթ,
Անդուլ ւ անդադար կու առնէ ֆըրեաթ:

է՜ մահի թամամ, դըհանի թանկթար,
է՜ քաման աբրու, սարմաստի նիգար[2]:
Երբ ի կան ածես զաչերըդ կամկար,
Սըրտեր խոցատես համարով հազար:

Սամպուր ւ ըռայհան, լալա ու կուլզար,
Պըլպուլ գուանդա ամատ բա բահար,
Նալա ու ֆիղան մէքունաթ սահար.
Պաշաթ քի պինամ ըռուի տիլտար[3]:

Նարինջի ծաղիկ, կալիսի տերև,
Դու վարսաւորեալ յարմաւենոյ ձև,
Փայլըս փայլի տաս սիրամարգու թև,
Խնդութեան տեղիք, աչացըս լոյս քև:

Հոտըդ քո բուրէ վարդ ու շուշանի,
Մաշկ և մանուշակ, հովիտ ծաղկալի,
Նարգիզ, նոնոֆար, բըլուր կընդըրկի,
Ամենայն մըտաց ես ախորժելի:

Դու սքանչելագործ քան զօրաւոր խաչ,
Ահաւոր տեսլեամբ քան ըզկարի քաջ,
Ելանես, գընաս, և լինիմ յառաջ,
Կամ խօսիր ընդ իս, կամ նստիր ի յաջ:

Գիշեր ու ցորեկ եմ ես երերան,
Ոչ կենամ ի դուրս ւ ոչ օթիմ ի տուն,
Սահրա մէգարդամ համչու Մաջընուն,
Իմռօզամ Ֆըրհատ, դիլի ման փուռ խուն[4]:

Զարկած ի վերէդ քեզ կանաչ վըրան,
Բազմիս ահաւոր, ւ ես քեզ յանդիման,
Շօխշանգ շաքարի, ըռու արդաւան,
է՜ լ(ա)պ աղիղի ու դուռի դանդան[5]:

Սիրտըս փափագի և կայ ի դողման,
Աչերս է կարօտ տեսոյդ աննըման,
Սէ ըռուզ բուդիմ փէշի թու մեհման,
Մառանջ, մէրաւամ, սարվարի խուբան[6]:

Զիարդ բաժանիմ ի քէն կենդանի,
Առանց քո տեսուդ շունչըս կու քաղի,
Չուն թարկ բըդահամ, գուլի խօշբուի,
Գար բինամ՝ հազար ջաւր ու սըթամի[7]:

Աւրհնութիւն փըրկչին ի քեզ իջանի,
Կամօքն աստուածային կենաս կենդանի,
Գունդըք չար այսոցն ի քէն հալածի,
Զերդ ըզարեգակն փայլես ի յերկրի:

է՞ր ունայնաբանես, Աղթամարցի,
Այս կեանքս անցաւոր է՝ քեզ յուշ լիցի,
Այժմ յօժարութեամբ ես մեղաց գերի,
Բայց յետոյ լինիս ողորմ ու լալի:

  1. Լեռն ես Սրանդէլ, լի քիմիայով (իմա՝ հարստությամբ — պ.):
  2. Ո՜վ լիալուսին, նեղբերան,
    Ո՜վ աղեղն անոնք, սիրածին հարբեցնող (պ.)։
  3. Սմբուլ ու ռեհան, կակաչ ու ծաղկունք,
    Երգիչ սոխակը եկավ գարնան հետ,
    Ողբ ու կոծ է անում (մինչև) առավոտ,
    Թերևս տեսնեմ դեմքը սիրածիս (պ.)։
  4. Թափառում եմ անապատում հանց Մեջնուն,
    Այսօր Ֆարհատն եմ, սիրտս լի արյուն (պ.):
  5. Շողշողուն շաքար ես, կարմրադեմ (ես),
    Ո՜վ սարդիոն շրթունք ու մարգարտե ատամ (պ.):
  6. Երէք op քեզ մոտ հյուր էի,
    Մի տխրիր, գնում եմ, գեղեցկուհիների գլխավոր (պ.):
  7. Երբ թողնեմ (քեզ), վարդ ես բուրավետ,
    Թէ տեսնեմ՝ հազար բռնություն ու դաժանություն ես (պ.):