Jump to content

Նորին Գրիգորիս կաթողիկոսի ասացեալ —Դու ես արեգակ, լուսին ի լրման

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

21


ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՍԱՑԵԱԼ


Դու ես արեգակ, լուսին ի լրման,
Չկայ քեզ օրինակ ի յորդիս մարդկան,
Պաշաթ քի շաւի Իւսուֆի Քանհան,
է՜ նօռասիդայ կուլի բա պօստան[1]:

Պայծառ արուսեակ ի յառաւօտու,
Ես եմ քեզ փափագ, ւ յիսնէ ես հերոս,
Իմ շուշան ծաղիկ, կարմիր վարդըն դու,
Չըրա՞ դէր ամատի, բէմարամ բէ թու[2]:

Սախտեալ գեղեցիկ, ոսկի մէտրասայ,
Մէհրապ է քաշած զաներդ ի նըմա,
Աչերդ է կանթեղ ի ներքոյ նորա,
Կարդան անդադար անդ քսղամուլլահ:

Դու բեթըլմամուր և մաքաթուլլահ[3],
Գամ յայդ հեռաւոր ճանպահդ որ քեզ կայ,
Պըստանամ թազպէհ, բփուշամ խրղայ[4],
Լինի թէ աչերս քեզ արժանանալ:

Իմ սիւն ի սրտի ւ իմ ուրախութիւն,
Իմ շունչ ու հոգի ւ իմ կենդանութիւն,
Աչացս առաջի ես քուն ւ ի յարթուն,
Տուշմանի թուրայ շաւադ ճիկարխուն[5]:

Նորաբոյս ծաղիկ և տունկ նշենի,
Երեսդ է պայծառ քան ըզթերթ վարդի,
է՜ ամպարֆըշան հուրի ու փարի[6],
ՋՀինդ ու զԽորասան քո մէկ տեսդ արժի:

Շրթունքդ է շաքար, խօսանքըդ ղանտ է,
Լեզուդ ի բերանդ անգին ճօհար է,
Համասփիւռ ծաղկի հոտ ի քէն բուրէ,
Չէ քեզ օրինակ, քոյդ այլ փարթամ է:

Ուներդ է քաման, թարթափդ է քո թիր,
Ջանգ աստ, ու լաշքար մէքունի թատպիր[7],
Թըրով ու սրով շատ ոք խոցեցիր,
Զե՜հ հուքմ ու հրաման, զեհէ՜ սախթադիլ[8]:

Առիւծ ի շամբի բազկօք զօրաւոր,
Ամէն կենդանեաց ես դու թագաւոր,
Երբ աղաղակես ձայնիւդ ահաւոր,
Սարսափեն, դողան երէքըդ բոլոր:

Կարմիր-սպիտակ խնձոր անտառին,
Ծըրար ըստաշխից և իւղ մեծագին,
Վազելով գնաս ի վերայ լերին՝
Նըման այծեմանց և որթաց եղին:

Բերկրութեան բաժակ և սափ հայաթ,
Ես եմ ծարաւեալ, արբո՛ ինձ մին կաթ,
Պըթէ փիալէ ու շիրին շարպաթ,
Մուրդա զընդա քուն, դարի քարամաթ[9]:

Քան ըզքաջ արծիւ բարձրագնաց ես,
Գեղեցիկ բազայ, լատիֆ ու թառ ես,
Փայլուն սիրամարգ ոսկեփետուր ես,
Քաղցրաձայն կաքաւ մըրղի սահար ես:

Սուրաթդ է սադաֆ մւսրգարտաքրտունք,
է՜ փուստայ տըհան[10] ու բարակ շրթունք,
Սուտակ, դահանակ ու շարեալ ակունք,
Բիւրեղ քանդակեալ մատունք ւ ատամունք:

Քան զգարնանային ամպ քաղցրահոսան
Վայելուչ գունով զերդ ըզծիածան,
Հողմով տարբերի քո հերըդ դեղձան,
Երբ որ ելանես սահրայ ի սէյրան:

Կիւղարի, նոճի, կանաչ ձիթենի,
Նարինջ ու թուրինջ, տունկ պալասանի,

Տօսախ, սինաբար, շմշատ ու տուբի,
Միշտ կանաչ կենաս քան զնշդարենի:

Զօրըն կու մաշիմ ի հոգս ւ ի ղուսայ,
Վախեմ թէ լինիմ ի քեզնէ ճուտա,
Կամ զիս մոռանաս ու տաս ինձ ճազայ
Պութիմ խիրաթմանդ, քարդի դիւանայ[11]:

Նոր գարուն եղև և նոր առաւօտ,
Նօ պուլպող ամատ, ղումրի ու հօտհօտ[12],
Նոր ձայն արձակեց, նոր նստաւ ի մօտ,
Նօ կող ու սամպուլ ես էի կարոտ:

Հեռացաւ գընաց յինէն տրտմութիւն,
Եկն եհաս այսօր ինձ ուրախութիւն,
Այլ փափագ չունիմ, իմ փափագըն դուն,
Քաղի լոյս աչացըն քո թշնամուն:

Քեզ միշտ հովանի բանըն հայրական,
Միքայէլ հրեշտակըն քեզ պահապան,
Յաշխարհըս կենաս անփորձ ւ անսասան,
Անմեղ, անարատ և անապական:

Ա՛յ Աղթամարցի՝ ղու ծառայ մեղաց,
Աւուրքըդ գընաց ահա ի ձեռաց,
Զգաստացիր հիմիկ և կաց ի յոտաց,
Լալով աղաչէ զՔրիստոս աստուած:

  1. Թերևս լինես Հովսեփ Քանանացին,
    Ո՜վ դու պարտէզի նորահաս ծաղիկ (պ.):
  2. Ինչո՜ւ ուշ եկար, հիվանդ եմ առանց քեզ (պ.):
  3. Դու բէյթոլմամուր և Մեքքէ աստծու (պ.):
  4. Թազբէհ ձէռք բերեմ, հագնեմ քուրձ (պ.):
  5. Թող քո թշնամու սիրտը արյունուովի (պ.)։
  6. Ո՜վ համպարաբուխ հոտի ու փերի (պ.):
  7. Պատերազմ է, ու բանակ ես պատրաստում (պ.):
  8. Ի՜նչ ուժ ու հրաման, ի՜նչ դաժանութիւն (պ.)։
  9. Տուր (ինձ) փիալե ու քաղցր օշարակ,
    Կյանք տուր մեռյալին, ով հրաշագործ (պ.):
  10. Ո՜վ պիստակաբերան... (պ.):
  11. Իմաստուն էինք, դարձրիր խելագար (պ.)։
  12. Նոր սոխակ եկավ, տատրակ ու հոպոպ (պ.):