Շամիրամ
Արտաքին տեսք
(Վերահղված է Շամիրամ (Իրիկնային փողոցում ես տեսա նրան)ից)
* * *
Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա — սևաչյա պչրուհի[1], գուցե — Շամիրամ։
Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները[2] նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:
Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։
Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։
Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։