Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական անդամի լրացումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական անդամի լրացումներ
ԲԱՅԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Բայական անդամի լրացումները, պարզ է, քերականորեն առնչվում են բայի դիմավոր և անդեմ ձևերին, ինչպես նաև համապատասխան ածականներին ու մակբայներին. այն տարբերությամբ, սակայն, որ վերջիններիս վրա դրվելիս նրանք ինքնուրույնաբար չեն գնահատվում որպես նախադասության անդամ, այլ միասնաբար են ճանաչվում որպես բայական լրացում։ Բայական լրացումները երկուսն են՝ խնդիրներ և պարագաներ: Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապվող առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ, հատկանիշներ։