Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Երկկազմ և միակազմ նախադասություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Երկկազմ և միակազմ նախադասություններ
ԵՐԿԿԱԶՄ ԵՎ ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկկազմ կոչվում են այն նախադասությունները, որոնցում քերականորեն առկա են նրա գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը, որ կարող են նաև զեղչվել։ Օրինակ՝ «Սիրում եմ մեր ջրերը ջինջ»... (Ե. Չ.), «Ցորենի ծփուն արտերի եզրին կանգնած խորհում եմ...» (Ավ. Իս.Խոսք ենք տվել հայրենիքին: Գնացինք: Այժմ՝ մեր գործերի մասին:

Երկկազմությունն ու միակազմությունը հատուկ են թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասություններին։ Ընդ որում, պարզ նախադասությունները կարող են կազմված լինել միայն ենթակայից ու ստորոգյալից կամ միայն ստորոգյալից։ Գլխավոր անդամներից (կամ միայն ստորոգյալից) կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ, իսկ գլխավոր անդամներից ու առնվազն մեկ երկրորդական անդամից կազմված նախադասությունը՝ պարզ ընդարձակ:

Պարդ ընդարձակ նախադասություններում հաճախ գործածվում են դերբայական դարձվածներ, որոնք կատարում են նախադասության մեկ անդամի դեր։ Այնպես որ պարզ և բարդ նախադասությունները տարբերակվում են իրենց ստորոգման քանակով։ Պարզ ընդարձակ նախադասություններում հանդես եկող դերբայական դարձվածները, կատարելով նախադասության մեկ անդամի դեր, չեն ազդում ստորոգման քանակի վրա (Հայրենական մեծ պատերազմն սկսվելուն պես Սովետական Միության կազմի մեջ մտնող եղբայրական բոլոր ժողովուրդները ուս-ուսի տված ոտքի ելան մինչև ատամները զինված գերմանական ֆաշիզմի դեմ՝ տանելով վերջնական հաղթանակ)։