Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պատճառի պարագա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության պատճառը և պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ պատճառով հարցերին։

Արտահայտվում է՝

ա) Գոյականի բացառական հոլովով. Գայլը սովից ոռնում էր ու գալարվում գետնին։ «Դարդից կռացավ՝ ուռենի դարձավ» (Հ.Թ.)։ Մայրն ուրախությունից արտասվում էր։

Անորոշ դերբայը ևս բացառական հոլովով պատճառի պարագա է լինում. Շտապելուց մոռացել էր պայուսակը։ Արտասվելուց աչքերն ուռել ու կարմրել էին։ Մրսելուց շատ հիվանդություններ են առաջանում։

բ) Գործիական հոլովով. Այդ աննկուն բնավորությամը դու միշտ. կտուժես կյանքում։ Այդպիսի վարքագծով դու երբեք առաջ չես գնա։ Այսպիսի կառուցվածքները, սակայն, շատ գործածա կան չեն։ Դրանց փոխարեն ավելի շատ գործ են ածվում պաանառով կապական բառով արտահայտվող պարագաները (փախչելու պատճառով, վիճելու պատճառով...)։

գ) Բառակապակցությամբ. Դասերին անպատրաստ լինելով՝ հիվանդ ձևացավ։ Տղայի վրա սաստիկ բարկացած՝ մայրն սկսեց լաց լինել։ Ճակատագրով դատապարտված լինելով՝ գաղթականն անխոս աշխատում էր հաշտված իրականության հետ։

դ) Կապերով ու կապական բառերով. Հիվանդության պատճառով դասից բացակայում էր։ Հանրային գույքը փչացնելու համար նրան աշխատանքից հեռացրին։