Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարագաներ
Արտաքին տեսք
Խնդիրները ցույց են տալիս գործողության և եղելության հետ կապված առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ և հատկանիշներ։ Հանգամանքն ու հատկանիշները կարող են լինել տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի, պատճառի, նպատակի, միասնության, պայմանի, հիմունքի, հակառակ հիմունքի (զիջման)։ Պարագաները լրացում-լրացյալի կապակցություն են ստեղծում ոչ միայն բայի, այլև հատկանիշ ցույց տվող բառերի՝ համապատասխան ածականների, մակբայների հետ. այն տարբերությամբ, որ բայերի վրա դրվելիս պարագաները դառնում են ինքնուրույն անդամ (Արագ է քայլում), իսկ հատկանիշ ցույց տվող բառերի վրա՝ ոչ. հատկանիշ ցույց տվող այդ բառերը միասնաբար են կատարում համապատասխան պարագայի շարահյուսական պաշտոն (Չափազանց արագ է քայլում)։