Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ ընդարձակ նախադասություն
Արտաքին տեսք
Պարզ ընդարձակ կոչվում է այն նախադասությունը, որտեղ գլխավոր անդամների հետ առկա է առնվազն մեկ երկրորդական անդամ։ Օրինակներ՝ Սուրենը պարտաճանաչ աշակերտ է: Անծայրածիր տիեզերքում հրթիռն անհայտացավ: Երկաթը տաք-տաք կծեծեն: Այսօրվա գործը երբեք վաղվան մի՛ թողնիր: Ամենուրեք հետևողականորեն պաշտպանել խաղաղությունն ամբողջ աշխարհում: Հազար ինը հարյուր քառասունմեկ թվականի հունիսի քսաներկուսը...