Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ համառոտ նախադասություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ համառոտ նախադասություն
ՊԱՐԶ ՀԱՄԱՌՈՏ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝

ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):

բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը...):

գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել... Ցրվե՜լ. տղանե՜ր:

գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ...Ճառե՞ր... Հեռագի՞ր... Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց

ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից[1].

— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։

— Այո՛, իհարկե:

— Իսկ մո՞րդ։

Անշուշտ:

— Արմենը հիվանդացել է։

Վա՜յ, ափսո՜ս...

Սամվե՛լ:

— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի

— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:

— Հե՜յ»: (Հ. Թումանյան)

  1. գ), դ), ե) կետերին համապատասխան օրինակները նախադասություններ են դառնում իրենց յուրահատուկ հնչերանգի ու խոսքային միջավայրի շնորհիվ։