Շղթայված է իմ հոգին գերի խանդոտ հուշերիս…
Արտաքին տեսք
* * *
Շղթայված է իմ հոգին գերի խանդոտ հուշերիս,
Եվ չըկա ինձ ազատում անվախճան այս գիշերից…
Փրկեցեք ինձ այս բանտից, խավարից այս սրտախոց,
Ստվերներից այս տրտում, ամբոխից այս համր ու հոծ…
Ուրուների այս երկրում, որպես մի նոր Ոդիսևս,
Թափառում եմ անխնդում և ահաբեկ նրա պես։
Եվ որպես նոր մի Ղազար ահա ապրում եմ ձեզ հետ,
Ուրիշ երկիր մի տեսած և ուրիշ, ուրիշ հավետ։