Պատանեկված թեւերի մեջ
Թռիչքներ կան՝ երկինք-երկինք.
Մի գետ,
Մի քար,
Մի լեռ,
Մի ժայռ - կեղեւի տակ,
Կեղեւի տակ, արմատներում։
Թեւավորված երկինքներո՜ւմ՝
Թռիչք-թռիչք շյուղարձակում.
Մի երգ,
Մի սար,
Մի խինդ,
Մի ցավ - արմատներում,
Արմատներում, կեղեւի տակ։
Ծառի մեջ կա այն ամենը,
Ինչում այդպես աճում է նա.
Կարող են եւ կայծակ լինել,
Շանթ ու կրակ,
Գարուն, աստղեր,
Կարող է եւ...
Բայց նա պարզ է մայր հողի պես,
Մայր հողի պես խոնարհ ու վեհ։