Jump to content

Շունը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՇՈՒՆԸ

Հենց որ կեր են մեջտեղ հանում,
Վրա տալիս, «համփ» է անում,
Մինչ մոտենան ուրիշները,
Սրա-նրա բաժինն անում։
Ինչքան էլ տան՝ էլի կուզի,
Աչքը երբեք չի կշտանում,
Ձվից անգամ մազ կխուզի,
Որ լակ լինի լակամանում։
Այստեղից էլ՝ «խասյաթը» շան,
Որ մնում է միշտ նրանում.
Իր բաժինն էլ թե իրեն տան,
Էլի մի կենտ «համփ» է անում։
«Համփն» էլ ոչինչ, շուն է, էլի,
Դրա մասին չենք մտածում.
Ցավն ուրիշ է՝ կեր վերցնելիս
Ձեռքդ էլ է հաճախ կծում։