Ճամփաս անցնում էր քո ճանապարհով,
Ինչ «անցնում», կանգնել, ծաղկել էր սիրով
Եվ այսպես եղավ.
- Ո՞վ է մեղավոր:
Գիտեին, գուցե, ճանապարհները,
Գիտեին, գուցե, երազը, սերը,
Սիրտն էլ կիմանա.
- Ո՞վ է մեղավոր:
Բողբոջը մեր մեջ պայթում է հանկարծ՝
Օրհնվի սիրո կանաչությունը,
Խորքը չենք տեսնում.
- Ո՞վ է մեղավոր:
«Մեղքերը» շատ են, մեղավոր չկա,
Աշխարհում ոչ մի մեղսագործ չկա,
Մեղք էլ չլիներ.
- Ո՞վ է մեղավոր: