Jump to content

Քեզ չէ, քեզ չէ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Քեզ չէ, քեզ չէ,
Համբուրեցի վայրի, վայրի
                քաղցրությունը՝
Անտառների շրշյուններում
Դեռ թափառող,
Երգ չդառած ծաղիկների,
Համբուրեցի
Քո աստղալուր անուրջները,
                շուրթիս առա
Հմայքները ողջ բնության,
Աստվածացա...
Քեզ չէ, քեզ չէ,
Համբուրեցի փունջը սիրո կրակների,
Եվ այդ պահին, զգո՞ւմ էիր,
Փնտրում էր մեզ մի մեղեդի...

Ախր այս ե՞րբ սրինգ դարձա
Երազների տաք շուրթերին...