Ոսկի վտակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հեռավոր սեր Ոսկի վտակ

Մատթեոս Զարիֆյան

Ծիծաղ


Ոսկի վտակ


Այն իրիկուն,
Ահ, երա՜զը լուրթ լեռներուն,
Ու գույներուն լա՜ցը հստակ...
Բայց մանավանդ՝ ծառերուն տակ՝
Հև՜քը սյուքին թախծով լեցուն...

Քալել, շարժիլ կարելի չէր.
Ուստի մտանք ծառի մը տակ.
Ծո՞վն ավելի էր անհատակ,
Թե՞ մեր սերը — չէինք գիտեր...

Ու այդ հևքոտ սյուքը այնպե՛ս
Թախծով երգեց մեզի համար՝
Որ կարելի լեղավ երկար
Լռել, ուստի, վարդերու պես,

Որոնք ծաղկած են քովե քով,
Որ հովերեն մեղմ կը հակին,
Իրարու վրա, կրկի-կրկին
Նվաղանքով ու գգվանքով։

Ճիշտ այդպես քույր վարդերու, պես,
Մեր շրթները, սյուքեն գինով,
Եկան այնքա՜ն իրարու քով՝
Որ... Ա՜հ, ես չեմ գիտեր ինչպե՜ս

Եղևնիի այդ ծառին տակ,
Հոգիս, դողով մ’անհնարին,
Գտավ ուղին մե՛ծ անտառին՝
Ուր կը հոսի Ոսկի Վտակ...