Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Ով է տեսել
քաղաքան ինչպես է
ամեն երեկո
18-անց յոթ մեռնում․
․․․տեսել եք մարդիկ
ինչպես են
ուղիղ ոտքերով
ծուռ քայլում,
թաքուն ժպտում,
թաքուն լացում,
և խոսում անգամ
թաքուն․․․
Տանիքների վրա
իջնող
ձյունը
հազիվ է զսպում,
որ չհեծկլտա
ու չվերածվի
անձրևի։
Ով է տեսել
էթնիկ մարդիկ,
էթնիկ լեռներ,
էթնիկ քարեր
ու էթնիկ սեր․․․
Երևի այդպես են
ապրում
խիստ անհետացող
երգերը․
կամ էլ
ոչ ոք չի տեսել
քաղաքն ինչպես է
ամեն երեկո
18-անց յոթ մեռնում։
|
|