Jump to content

Ես վերադառնում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ես վերադառնում եմ
փորփրելու
իմ գոյության
պատճառը․

անորոշ
տարածքում
որոշակի
ճանապարհներ
փնտրելով․․․

Ու
չեմ գտնում․

իրար
խառնված
կրկնություն է,

մի քիչ թլիկ,
մի քիչ կախ։

Էլ
ոչ մի տեղ
ոչ մեկին
սեր չեմ
խոստովանելու,

թող
անորոշ տարածքում
որոշակի
սպասումով
անհետանալ
սկսեն
ինձ հետ
կապ ունեցող
բոլոր
սիրո խոստովանությունները։

Տիեզերքը
ոտքերիս տակ
ընկած
թաշկինակ է,
ես նրանով
կսրբեմ
հողի
կապանքները։

Երեկ դրա մասին
ինձ,
պատմում էր
փողոցը,
որտեղ քրքրված է
բոլորիս
գոյության պատճառը։

․․․չէ՜
ես էլ պոետ չեմ,
չնայած
երբեք էլ չեմ եղել։