Ուխտ բարեկամության
Արտաքին տեսք
(Մ. Ա.–ին)
Թող ճակատիցդ մի վարդ պոկեմ —
Սիրո համբույր֊հիշատակ,
Թող նրանով ուխտս կնքեմ —
Ուխտ անարատ ու շիտակ։
Նրա շնչով ոգևորվեմ ―
Տոկամ կյանքի պայքարին,
Նրա բույրով թող տոգորվեմ ―
Սիրեմ ցավը թշվառին։
Թող այդ վարդը կրծքիս ապրե ―
Ե՛վ անթառամ, և՛ անվերջ,
Թող նա հոգի ինձ ներշնչե ―
Անվախ կռվել կյանքի մեջ․․․
Թո՛ղ, թո՛ղ պոկեմ ես այդ վարդը,
Թաղեմ նրան սրտումըս,
Եվ միշտ նրա բույրն զգալով,
Հիշեմ ուխտն ու երդումըս․․․
1889